f

Անկախ

«Կարծում են ժեխապետություն է, իրենք էլ ժեխի պետեր են». Միհրան Հակոբյան


Հայաստանում վերջին 3 տարիների ընթացքում չկա մի քաղաքական հետապնդում, որն անձամբ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հրահանգով եւ ուղղորդմամբ չի կատարվում։ Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, ՀՀ վերաքննիչ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանը։

Նշենք, որ այս պահին դատարանը քննում է ՀՀ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը, իսկ դատարանի բակում հավաքվել են Սաղաթելյանի մտերիմներն ու աջակիցները։

«Դա կատարվում է առանց քողարկման։ Բավական է հիշել վարչապետի պաշտոնը զբաղեցնողի այն հայտարարությունը, որ ասում էր՝ կա՞ այդպիսի դատավոր, որն իմ ասածը չանի։ Սա ավելին է քան ճնշումը, որովհետեւ վարչապետի աթոռը զբաղեցնողի գլխավորությամբ «Իմ քայլը» հանցագործների բանդան չի պատկերացնում եւ չէին էլ պատկերացրել ոչ բարոյական տեսանկյունից, ոչ գիտելիքի տեսանկյունից, որ մենք ապրում ենք մի պետության մեջ, որ կա Սահմանադրություն, որ իշխանությունները տարանջատված են։ Իրենք պատկերացնում են, որ սա ժեխապետություն է, իրենք էլ ժեխի պետեր են։ Դատավորն ո՞վ է, որ ինքնուրույն որոշում կայացնի, որոշում կայացնում է ժեխապետը»,- նշեց նա։

Ըստ Հակոբյանի՝ իշխանությունը ցանկանում է, որ վարչապետը հրահանգավորի բոլորին. «Այդ ամբողջ հարցերը, դրանց տրամաբանությունը, դիալեկտիկան կապված է հենց այս իրենց համար ճշմարտության հետ, որ Հայաստանում պետք է լինի մի ժեխապետ, որը պետք է հրահանգավորի բոլորին»։

Անդրադառնալով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի կոչին՝ Միհրան Հակոբյանն ասաց, որ այդ հայտարարությունն իշխանությանն անակնկալի է բերել. «Երբ ժամանակ արել էր այդ հայտարարությունը, իրենց բերել է անակնկալի, իրենց մոտ շոկ է՝ ինչպես կարող է դատական իշխանությունը գործել անկախ։ Դատարանը սահմանափակված է օրենքներով եւ այդ օրենքների շրջանակում պետք է որոշում կայացնի։ Իրենց համար օրենքը ժեխապետի խոսքն է։ Առավոտ արթնացավ, որոշեց մեկին կալանավորել, ուրեմն պետք է կալանավորել»։

Միհրան Հակոբյան Արա Սաղաթելյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին