f

Անկախ

Արևմտյան աշխարհը և հարաճուն քաղաքական քաոսը Հայաստանում. AgoraVox (Ֆրանսիա)


Ընդվզումները հնարավորություն տվեցին Նիկոլ Փաշինյանին դառնալու Հայաստանի վարչապետ: Այն ժամանակ նրան արագ հաջողվեց ձեռք բերել Եվրոպայի և ԱՄՆ-ի աջակցությանը: Ճակատագրի հեգնանքով նույնպիսի ընդվզումներն այսօր կարող են նրա հրաժարականի պատճառը դառնալ: Սակայն ԱՄՆ-ն և ԵՄ-ն ի վիճակի չեն կայունացնելու իրավիճակը Հայաստանում: Հեղինակը՝ Իթան Ռոֆֆեն (Ethan Roffe) համեմատում է ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայաստանի և Վրաստանի նկատմամբ:

Անպտուղ քաղաքականության, ընդդիմադիրների ճնշումների և վիճելի փոխատեղումների տարիները բնավ չնպաստեցին Նիկոլ Փաշինյանի վարկանիշին: Այսօր ավելի ու ավելի շատ հայեր են պահանջում նրա հրաժարականը, սակայն վարչապետը համառորեն կառչում է իշխանությունից՝ երկիրը հրելով քաոսի անունդը:

Ճգնաժամի պատճառը հակամարտությունն էր Լեռնային Ղարաբաղում կամ, ավելի ճիշտ, դրա հետևանքները: Ադրբեջանի և Հայաստանի նոր զինված բախումը վաղուց էր սպասվում, և պարզվեց, որ դրան անպատրաստ էին միայն Հայաստանի իշխանությունները: Բացի այդ, Ադրբեջանը հույսը դրել էր Թուրքիայի վրա: Նման իրավիճակում Հայաստանն էլ հույսեր էր կապում Ռուսաստանի հետ, բայց Կրեմլը որոշեց իրադրությունը կարգավորել  Հայաստանի և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրով: Փաստաթուղթը պարտավորեցրեց հայերին առանց դիմադրության զիջել տարածաշրջանում տարածքների մի մասը:

Շատերն իրավացիորեն դա կապիտուլյացիա համարեցին, բայց նույնիսկ պարտությունը կարելի է օգտագործել դրական առումով: Փաշինյանին հնարավորություն էր ընձեռված առաջ մղելու ազգային միասնության գաղափարները, բայց դրա փոխարեն նա որոշեց պառակտում սերմանել և ընդդիմության կոչերին պատասխանեց բռնաճնշումներով:

Այս համատեքստում արժի նշել Փաշինյանի հայտարարությունները «Իսկանդեր» հրթիռային համալիրների անարդյունավետության մասին: Այդ ռուսական զենքն առկա է հայկական բանակի զինանոցում, և եթե հավատանք Փաշինյանին, դա չի գործել է կամ գործել է դեպքերի միայն 10 տոկոսը: Իրականում այդ սպառազինությունն ընդհանրապես չի օգտագործվել հակամարտությունում: Փաստորեն, Հայաստանի վարչապետը սոսկ Մոսկվայի դժգոհությունը հարուցեց: Իսկ վերջերս նրա մամլո քարտուղար Մանե Գևորգյանի հայտնած ներողությունը հազիվ թե շտկի իրավիճակը:

Ավելին, Փաշինյանն իր դեմ տրամադրեց երկրի զինվորական ղեկավարությանը: Նա արդեն փորձել է  Ղարաբաղում կրած պարտության պատասխանատվությունը բարդել բանակի վրա, իսկ հիմա անցել է անդառնալիության սահմանը: Ճգնաժամը խորացավ, երբ Փաշինյանը ազատեց Հայաստանի գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանին: Այդ քայլից հետո գլխավոր շտաբը պահանջեց վարչապետի հրաժարականը: Նրան մեղադրեցին անհեռատեսության և անբանական քաղաքական որոշումների համար: Ի՞նչ արեց Փաշինյանը: Մեղադրեց բանակին պետական հեղաշրջման փորձի համար:

Այսօր կարելի է ասել, որ իրավիճակը Հայաստանում անվերահսկելի է դարձել, իսկ Փաշինյանը ճգնաժամից դուրս գալու որևէ պլան չունի: Նա սպառնալիքներ է տեղում՝ հուսահատ փորձելով արհեստականորեն պահպանել իր իշխանությունը: Ուշագրավ է, որ ինքը՝ Փաշինյանը, նույնպես իշխանության է եկել այսպես կոչված թավշյա հեղափոխության շնորհիվ: Նրան արագ հաջողվեց ձեռք բերել Եվրոպայի և ԱՄՆ-ի աջակցությունը: Եվ դա Արևմուտքի ներկայիս վարքագիծն էլ ավելի է երեսպաշտ դարձնում:

«Մենք կոչ ենք անում երկու կողմերին հանգստություն և զսպվածություն դրսևորել, հանել լարվածությունն առանց բռնության»,- ասվում է ամերիկյան դեսպանության մամլո հաղորդագրությունում:

Այժմ տեսնենք Միացյալ Նահանգների դեսպանության հայտարարությունը Վրաստանում, որտեղ համանման իրավիճակ է ստեղծվում: Ընդդիմադիր Նիկա Մելիան  վերջերս                  հայտնվեց ճաղերի հետևում, իսկ ամերիկյան դիվանագետները չզլացան քարը քարի վրա չթողնելով քննադատել օտարերկրյա կառավարությանը.

«Մենք ցնցված ենք պառակտման հռետորաբանությունից, որ օգտագործում է վրացական ղեկավարությունը ճգնաժամի ժամանակ: Բռնի մեթոդները, ագրեսիան չեն կարող Վրաստանում քաղաքական տարաձայնությունների կարգավորման միջոց լինել: Այսօր Վրաստանը հետքայլ արեց եվրոատլանտյան ընտանիքում ավելի ուժեղ ժողովրդավարության հասնելու ճանապարհին»:

Երկու երկրներն էլ ճաշակում են այսօր իրենց ժողովրդավարական ինստիտուտների ուժը, սակայն վրացական էլիտան բախվում է միանգամայն որոշակի սպառնալիքների, այն դեպքում, երբ Փաշինյանը հանդիպում է միայն տակտիկական կոչերի: Ինչո՞վ է Հայաստանի իրավիճակը տարբերվում Վրաստանի դրությունից: Նախ և առաջ, Փաշինյանը մշտապես օգտվել է արևմտյան գործընկերների աջակցությունից: Վրաստանի իշխող կուսակցության Բիձինա Իվանիշվիլին չի կարող պարծենալ նման բանով: Առավել ևս, որ Հայաստանի վարչապետի նկատմամբ Արևմուտքի թողտվությունը ուրիշ, շատ ավելի մտահոգիչ պատճառ ունի:

Ինչ էլ որ մտածենք Վլադիմիր Պուտինի մասին, խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում Կրեմլի ավանդն է: Թեպետ Ֆրանսիան և ԱՄՆ-ն հանդես էին գալիս որպես կոնֆլիկտի կարգավորման երաշխավորներ, սահմանափակվեցին ձևական հայտարարություններով: Ավելին, նրանք չնեղեցին ՆԱՏՕ-ի իրենց գործընկերոջը՝ Թուրքիային, որը Ադրբեջանին ռազմական տեխնիկա և էժան վարձկաններ էր մատակարարում: Անվերջանալի աշխարհաքաղաքական կոնֆլիկտների աշխարհում Ռուսաստանի հաջողությունը արևմտյան երկրների պարտությունը դարձավ:

Փաշինյանը դեռ կարող է շտկել «անարդարությունը»

Նա արդեն փորձել է չկատարել պայմանավորվածությունը՝ հրաժարվելով դուրս բերել զինված ջոկատները կոնֆլիկտի գոտուց: Ադրբեջանցիները մի քանի հարյուր հայի են գերեվարել: Հայաստանում տիրող քաոսը սաստկացնում է պայմանագրի խզման վտանգը:

Նոր բախումները ռուսական սահմանների մոտ անկասկած ձեռնտու կլինեին նրանց, ովքեր ձգտում են թուլացնել այդ աշխարհաքաղաքական  հակառակորդին: Բայց կարո՞ղ են արդյոք ԱՄՆ-ն և ԵՄ-ն նվաճել հայերի վստահությունը տեղի ունեցածից հետո: Ի վիճակի՞ են նրանք կայունացնելու դրությունը հանրապետությունում, որպեսզի այն իրապես հուսալի գործընկեր դառնա, ոչ թե  անվերջ ֆինանսական օգնություն ստացող:

Ուկրաինան, օրինակ, ընտրել է երկրորդ տարբերակը, քանի որ արևմտյան երկրները նախկինում պաշտպանել են ֆաշիստական խռովությունը Կիևում, բայց չեն կարողացել գործն ավարտին հասցնել: Նրանք չկարողացան այնպես ճնշել Մոսկվային, որ վերջ դնեն խռովության հարուցած կոնֆլիկտին: Չկարողացան անհրաժեշտ բարեփոխումներ ապահովել Ուկրաինայում: Ճակատագրի հեգնանքով ժողովրդավարությունը հաղթեց արևելքում՝ անջատողական դոնբասյան հանրապետություններում, որոնք հանդես եկան ամերիկյան միջամտության դեմ: Կոռուպցիայի և օլիգարխների դեմ պայքարը նույնպես աչքաթող արվեց Կիևում, իսկ ուկրաինական տնտեսությունն այսօր չի կարող գոյություն ունենալ առանց Արժույթի միջազգային հիմադրամի օգնության:

Եթե Միացյալ Նահանգները և Եվրոպան չեն ցանկանում նման ճակատագիր Հայաստանի համար, հարկ էր, որ վերանայեին իրենց մոտեցումը, բայց դա ակնհայտորեն իրենց առաջնահերթությունների մեջ չի մտնում:

Աղբյուրը՝ inosmi.ru 

Բնագիրը՝ AgoraVox

 

Աշխարհում ԱՄՆ ԵՄ իրավիճակը Հայաստանում

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին