medRxiv պորտալի փոխանցմամբ՝ բժիշկները հայտնաբերել են կորոնավիրուսով «հավերժ» վարակման դեպքեր. Լեյկոզ ունեցողների օրգանիզմում վիրուսի հետքերը գրանցվել են ավելի քան վեց ամիս: Գրում է Gazeta.ru-ն:
Ինչպես պարզել են Հարավային Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները, վիրուսի հետքերը երեք հիվանդների օրգանիզմում մնացել են ավելի քան վեց ամիս: Խոսքն ինչպես մի երիտասարդի, այնպես էլ նախադպրոցական տարիքի տղայի և աղջկա մասին է:
Նշվում է, որ վնասված իմունային համակարգ ունեցող մարդիկ շատ խոցելի են կորոնավիրուսային վարակի նկատմամբ:
Ավելի վաղ ամերիկացի գիտնականները պարզել էին, որ արյան II խումբ ունեցող մարդկանց մոտ կորոնավիրուսով վարակվելու հավանականություն ավելի մեծ է: