f

Անկախ

Հաստատվել են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում սովորողների քննությունները


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2020-2021 ուսումնական տարվա գիտելիքների ստուգ¬ման, պետական ավարտական քննությունների կազմակերպման աշխատակարգը և ժամանակացույցը:

4-րդ դասարան

Հունիսի 22-ից հուլիսի 3-ն անցկացվում է գիտելիքների ստուգում հետևյալ առարկաներից.

•             «Մայրենի» (գրավոր, թեստ). քննությանը տրվում է 60 րոպե:

•             «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ). քննությանը տրվում է 60 րոպե:

•             Ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար նաև «Ռուսաց լեզու» (բանավոր):

•             Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար ստուգում է կազմակերպվում նաև մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր):

Առաջադրանքները կազմվում են հաստատության մեթոդմիավորումների կողմից:

Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Մաթեմատիկա» առարկայի թեստերը կազմվում են ռուսերենով։

Գիտելիքների ստուգման առաջադրանքները (առնվազն 4 տարբերակ) կազմում են դպրոցների մեթոդմիավորումները` ըստ ԳԹԿ-ի կողմից մշակված նմուշների: Առաջադրանքների նյութն ընտրվում է ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված և դպրոցում գործածվող դասագրքերից:

9-րդ դասարան

Հունիսի 30-ին անցկացվում է կենտրոնացված ավարտական քննություն «Հայոց լեզու» առարկայից (քննության տևողությունը` 120 րոպե): Քննություն հանձնողների դիմում-հայտերը և ցուցակները դպրոցի տնօրենը լրացնում և ԳԹԿ է փոխանցում մինչև մարտի 10-ը:

Բացի դրանից` 9-րդ դասարանցիները հունիսի 21-ից հուլիսի 5-ն ավարտական քննություններ են հանձնում հետևյալ առարկաներից.

•             «Գրականություն»՝ բանավոր,

•             «Հայոց պատմություն»՝ բանավոր,

•             «Մաթեմատիկա»՝ գրավոր թեստ (քննության տևողությունը` 120 րոպե),

•             «Բնագիտություն» (գրավոր, թեստ)՝ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ, (քննության տևողությունը` 120 րոպե),

•             «Օտար լեզու»` բանավոր («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ,

•             «Ֆիզկուլտուրա»` նորմատիվների հանձնում (քննաշրջանի ընթացքում),

•             Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր), իսկ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները` իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր):

•             Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար անցկացվում է նաև գիտելիքների ստուգում «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից (բանավոր՝ քննաշրջանի ընթացքում):

•             Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Մաթեմատիկա» առարկայի և «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն») առարկաների թեստերը սովորողի ցանկությամբ թարգմանվում են ռուսերեն։

•             Հատուկ հանրակրթական դպրոցներում սովորող երեխաները «Հայոց լեզվի» կենտրոնացված քննությունը հանձնում են իրենց դպրոցներում, իսկ ներառական կրթություն իրականացնող դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողները կարող են հանձնել իրենց հաստատությունում կամ կենտրոնացված՝ ըստ սովորողի ընտրության:

•             9-րդ դասարանում ավարտական, կենտրոնացված ավարտական քննական թեստերի առաջադրանքները կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված և դպրոցում գործածվող դասագրքերից կամ ձեռնարկներից:

12-րդ դասարան

Հունիսի 9-23-ն անցկացվում են պետական ավարտական քննություններ հետևյալ առարկաներից.

•             «Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր թեստ, քննության տևողությունը` 120 րոպե):

•             «Հայոց պատմություն» (գրավոր, թեստ, քննության տևողությունը` 120 րոպե):

•             «Մաթեմատիկա» (գրավոր թեստ, քննության տևողությունը` 120 րոպե):

•             «Ֆիզկուլտուրա» (նորմատիվների հանձնում, ստուգարք, հունիսի 9-ից մինչև քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում):

•             «Ռուս գրականություն» (բանավոր)` ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար:

•             «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)` ազգային փոքրամասնությունների դասարանների համար:

•             Քննության մասնակցողների ցուցակը, ըստ առարկաների, դպրոցի տնօրենը լրացնում և ԳԹԿ է փոխանցում ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը:

•             Ավարտական և պետական ավարտական քննությունները կազմակերպվում են քննական կենտրոններում: Քննական կենտրոն են դառնում հանրակրթական հաստատությունները:

•             Ավարտական և պետական ավարտական քննությունները սկսվում են ժամը 10:00-ին: Սովորողներն ուսումնական հաստատություն են ներկայանում ժամը 9:00-ին:

•             Կենտրոնացված ավարտական քննությունը սկսվում է ժամը 11:00-ին: Սովորողները քննական կենտրոններ են ներկայանում ժամը 10:00-ին:

Կենտրոնացված ավարտական քննությունը կազմակերպում և անցկացնում է ԳԹԿ-ն: Քննական կենտրոնների ցանկը, կենտրոնների ղեկավարների, ԳԹԿ ներկայացուցիչների, կազմակերպիչների և առարկայական հանձնաժողովների անդամների ցուցակը հաստատում է ԳԹԿ տնօրենը:

Միևնույն առարկայից և՛ միասնական, և՛ պետական ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում գրվում է միասնական քննության ավարտական մասի գնահատականը (միավորը):

12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների թեստերը կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության երաշխավորած շտեմարաններից և դպրոցում գործածվող դասագրքերից կամ ձեռնարկներից:

ՀՀ ԿԳՄՍ քննություն

Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ավելին
Ավելին