Իտալիայում համաճարակի ընթացքում արձանագրվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի ավելի քան 3 միլիոն դեպք: Այդ մասին վկայում են երկրի առողջապահության նախարարության տվյալները: Գրում է Gazeta.ru-ն:
Թվիթերում հրապարակված տեղեկության համաձայն` Իտալիայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 24 036 նոր դեպք:
COVID-19 դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 3.023.129:
24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով 297 հիվանդ է մահացել, ամբողջ ընթացքում ` 99,271: Բուժվել է ևս 2,467,388 մարդ:
Ավելի վաղ իտալական Բրեշիա քաղաքում հայտնաբերվել էր կորոնավիրուսի նոր՝ նիգերիական շտամ, որը կարող է դիմացկուն լինել առկա պատվաստանյութերի նկատմամբ:
Մարտի 1-ից Իտալիայի մի շարք մարզերում խստացվել են COVID-19- ի պատճառով գործող սահմանափակումները: