Աշխարհում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 353 հազար նոր դեպք: Այդ մասին հայտում է TACC լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով ԱՀԿ տվյալներին: Գրում է Gazeta.ru-ն:
Նոր դեպքերի 44% -ը հաստատվել է Եվրոպայում (157,481), որին հաջորդում են Հյուսիսային և Հարավային Ամերիկաները (121,576), իսկ երրորդում՝ Արևելյան Միջերկրականը (33,611): Ընդհանուր առմամբ, աշխարհում վարակվել է 115 653 459 մարդ, մահացել է 2 571 823 մարդ:
Ավելի վաղ ՌԴ Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն և ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյսուսը քննարկել էին արտակարգ իրավիճակներում ռուսական Sputnik V կորոնավիրուսի պատվաստանյութի օգտագործման հարցը: