TMZ պորտալի փոխանցմամբ՝ 56-ամյա ամերիկացի դերասան Նիկոլաս Քեյջն ամուսնացել է 26-ամյա սիրելի Ռիկո Շիբատուի հետ, որը չորս տարով փոքր էր իրենից: Գրում է Gazeta.ru-ն:
Հարսանիքը տեղի է ունեցել Լաս Վեգասի Wynn հյուրանոցում, փետրվարի 16-ին: Ամսաթիվը պատահական չի ընտրվել, քանի որ դերասանի հանգուցյալ հոր ծննդյան օրն է:
Հարսանեկան արարողությանը հարսնացուն ձեռագործ ճապոնական հարսանեկան կիմոնո է կրել, իսկ Քեյջը՝ սմոքինգ: Երբ քահանան նրան հարց է տվել, նա պատասխանել է «Այո» և վերցրել ամուսնու ազգանունը:
Հրապարակման համաձայն՝ Քեյջն իր նշանադրության մասին հայտարարել էր անցյալ տարվա օգոստոսին: Նա Շիբաթուին առաջարկություն արել է FaceTime-ի միջոցով, իսկ մատանին ուղարկել է FedEx ծառայության միջոցով: