f

Անկախ

Երբ և ինչպես Միացյալ Նահանգները խաղի մեջ կմտնի Ղարաբաղում


Առայժմ ԱՄՆ-ն չի կողմնորոշվել, թե որն է իր ղարաբաղյան քաղաքականությունը: Վաշինգտոնում ձգտում են հասկանալ՝ որքանով են Հայաստանի հետ իրենց հարաբերությունները կարևոր առանցքային ոլորտներում՝աշխարհաքաղաքական, անվտանգության, տնտեսության և մարդասիրական ոլորտներում: Բայց և Վաշինգտոնում չեն պատրաստվում իսպառ հեռու մնալ անդրկովկասյան գործընթացներից:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Համապատասխան հաղորդագրությունը տարածել է Հայաստանի կառավարության ղեկավարի մամլո ծառայությունը: Ընդ որում, նշվել է երկու բանակցային հարց:

Առաջին՝ կողմերը քննարկել են ղարաբաղյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակը տարածաշրջանում՝ նշելով «խաղաղ գործընթացի վերականգնման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»: Երկրորդ՝ Փաշինյանը բարձրացրել է հայ «ռազմագերիների» հարցը, որոնց ամերիկյան կողմը տեսնում է Մինսկի խմբի համանախագահների գործունեության համատեքստում:

Սակայն նշված թեզերը վերծանված չեն քաղաքական իմաստով, ինչը հարուցել է որոշակի արձագանք որոշ հայ փորձագետների շրջանում, որոնք սկսեցին ինտրիգ սարքել: Քննարկելով Բլինկենի և Փաշինյանի զրույցը՝ նրանք սկսեցին պնդել, որ նախ՝ պետք է ընդունել «Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերության մակարդակի իջեցումը», այն դեպքում, երբ Փաշինյանը հաղորդակցվում է անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկրորդ՝ նրանք հարց են տալիս՝ ինչու Բլինկենը չի կապվել իր հայ գործընկեր Արա Այվազյանի  կամ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այդ առնչությամբ Հայաստանի ամերիկյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը մատնանշում է, որ «Վարչապետի հետ խոսել է ոչ Ջո Բայդենը կամ Քամալա Հարիսը, իսկ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիկերը»:

Դրա հիման վրա եզրակացություն է արվում, որ «Հայաստանն ու ԱՄՆ-ն լուրջ օրակարգ չունեն, որը հարկ լինի քննարկել պետությունների ղեկավարների մակարդակով»: Սակայն Սարգսյանն ավելի հեռու գնացող եզրակացության է հանգում՝ պնդելով, որ ԱՄՆ-ն Հայաստանի իրավիճակին նայում է հայկական սփյուռքի աչքերով, որը «վերջին ժամանակներս ստանձնել է հայկական պետության որոշ գործառույթներ»: Եթե դա իրոք այդպես է, ապա Բլինկենի զանգը Երևան ընկալվում է այլ քաղաքական համատեքստում:

Վաշինգտոնը հասկացնում է, որ Հայաստանում առկա խոր քաղաքական ճգնաժամի պայմաններում, որտեղ գոյություն ունեն հրապարակային և ոչ հրապարակային «ուժերի կենտրոններ», նա հենց Փաշինյանին է  համարում գլխավոր կենտրոնը, որտեղ ընդունվում են բոլոր որոշումները: Ընդ որում, նրան փաստացի աջակցություն ցույց տալով հանդերձ ԱՄՆ-ի դիրքորոշումը սկզբունքային տարաձայնություններ չունի Ռուսաստանի և Ադրբեջանի՝ որպես Ղարաբաղի վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնության ստորագրողների հետ, այդ առումով անգամ Թուրքիայի հետ:

Միաժամանակ հստակություն չկա նաև ամերիկացիների ենթադրյալ գործողությունների վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով, որը վերջին ժամանակներս  կարծես ակտիվացել է՝ հանդիպումներ անցկացնելով թե՛ իր կազմով, թե՛ հակամարտող կողմերի հետ: Հայաստանը հանդես է գալիս Մինսկի խմբում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցը մտցնելու օգտին, որը եռակողմ խաղաղության համաձայնության մասնակիցները թողել են փակագծերում: Ադրբեջանը կուզենար ողջ տարածաշրջանն իր հսկողության տակ վերադարձնել՝ հայտարարելով, որ «կոնֆլիկտն սպառված է», թեպետ շարունակում է բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Բայց միջնորդական գործընթացը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Բաքուն և Երևանը կունենան իրենց համար ընդունելի բանակցային օրակարգ: Այն դեռևս չկա, և ԱՄՆ-ն, ինչպես և մյուս համանախագահները, պաշտոնական մակարդակով լռություն են պահպանում: Ավելին, եթե ղարաբաղյան պատերազմից անմիջապես հետո արևմտյան փորձագետները պնդում էին, որ «Փարիզը և Վաշինգտոնը փորձեր կձեռնարկեն Մինսկի խմբի միջոցով «հետ բերել ազդեցության թեկուզ մի մասը տարածաշրջանում», ապա այժմ Jamestown Foundation կենտրոնն արձանագրում է, որ ԵԱՀԿ ՄԽ ներսում հակասություններ են առաջացել: Նա մատնանշում է վերջերս Ֆրանսիայի եվրոպական հարցերի գծով պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի այցը Բաքու, որը նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ ցուցադրաբար ձեռնպահ մնաց Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի հարցի հիշատակումից՝ նախընտրելով քննարկել տարածաշրջանում հաղորդակցական միջանցքների ապաշրջափակման հեռանկարները:

Այսուհանդերձ դեսպան Յան Քելլին, որ ներկայացրել է ԱՄՆ-ն Մինսկի խմբում, համարում է, որ վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնության փոխարեն պետք է երևան գա միջազգային համաձայնություն, որում պետք է սահմանվի թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ խաղաղապահների կարգավիճակը: Քելլիի խոսքով՝ ամերիկացիները, որոնք «մինչ այս տարրալուծվել են Անդրկովկասում և չեն կարողացել արդյունավետ դեր խաղալ, կարող են փոխել իրենց դիրքը»: Բայց ինչպե՞ս: Ամեն ինչ կախված կլինի այն հանգամանքից, թե ղարաբաղյան հակամարտության առնչությամբ խաղաղապահ և դիվանագիտական ջանքերի տեսանկյունից ինչ հայեցակարգ կպաշտպանեն ԱՄՆ պետքարտուղարությունում: Մի քանի տարբերակ կա: Դրանցից մեկը, ինչպես գրում է ամերիկյան The National Interest պարբերականը, տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղումն է Թուրքիայի միջոցով, բայց այդ դեպքում հարկ կլինի «հաշտեցնել հայերին Թուրքիայի և Ադրբեջանի հետ իրենց համար ընդունելի պայմաններով, Մոսկվային դնելով անբարենպաստ լույսի տակ երկու հակամարտող կողմերի աչքում»: Կամ սկսել հակամարտությունը փոխադրել քաղաքական-իրավական հարթություն՝ ելնելով էթնոքաղաքական հակամարտությունների կարգավորման փորձից, լինի դա Կիպրոսը, Մերձավոր Արևելքը թե Բալկանները:

Վաշինգտոնն առայժմ չի կողմնորոշվել: Այնտեղ գուշակում են՝ կպահի արդյոք Փաշինյանն իշխանությունը և կդառնա արդյոք այն ուժը, որը կհամախմբի պառակտված, հյուծված ու հիասթափված հայ հասարակությանը: Բայց և ամերիկացիները չեն պատրաստվում լրիվ հեռու մնալ Անդրկովկասում տեղի ունեցող գործընթացներից: Բլինկենի զանգը Երևան դրա վառ ապացույցն է:

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ ИА REGNUM

 

Աշխարհում ԱՄՆ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին