f

Անկախ

Երեւանում տեղի է ունեցել մահվան ելքով վրաերթ. հայրը տեղում մահացել է, տղայի կյանքի համար բժիշկները պայքարում են


Երեւանում այսօր՝ մարտի 8-ին, ժամը 21:40-ի սահմաններում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գեւորգ Չաուշի փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի եւ նրանց թողնելով անօգնական, դիմել է փախուստի: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել է, մյուսը՝ Երեւանի  1-03 շտապօգնության  բժիշկների կողմից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է  «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վիրավորը Երեւանի բնակիչ, 34-ամյա Էդգար Մայիլյանն է, իսկ մահացածը՝ նրա հայրն է՝ Սամվել Մայիլյանը, ում տարիքը ճշտվում է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ 244-րդ հոդվածի  (դեպքի վայրից փախուստի դիմելը)  հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ փախուստի դիմած ավտոմեքենան եւ վարորդին հայտնաբերելու  ուղղությամբ:

Վրաերթի հարեւանությամբ բնակվող մեծ թվով բնակիչներն ասում էին.  «էս ճանապարհը ինչ սարքել են, ամեն օր  վթարների ենք ականատես լինում: Ո՛չ արտաքին լուսավորություն կա, ո՛չ էլ համապատասխան նշաններ:  Ամեն օր, նամանավանդ երեկոյան ժամերին, ահը սրտներումս ենք անցնում, չգիտենք՝ տուն կհասնենք,  թե չէ:  Հետո էլ քաղաքապետարանն ու ճանապարհային ոստիկանությունն  ասում են,  թե ցանկացած  ճանապարհ շահագործման հանձնելուց առաջ կահավորում ենք արտաքին լուսավորությամբ, սվետաֆորով, երթեւեկությունը կարգավորող նշաններով, բայց ինչ էս փողոցը սարքել են, ստացվում ա՝ էշ մի սատկի, գարուն  կգա:

Պատկան մարմինները սպասում են, որ զոհերի թիվն ավելանա, որ նոր ուղեղներին զոռ տան ու  էդ հարցերը լուծեն:   Վրաերթի ենթարկվածները  հայր ու որդի են, ովքեր փողոցն անցել են հետիոտնի  համար նախատեսված վայրով: Հիմա գոնե  էս դեպքից հետո Երեւանի քաղաքապետարանը մարդկային վերաբերմունք ցուցաբերի եւ էդ խնդիրները լուծվեն, հակառակ դեպքում՝ ականատես կլինենք նմանատիպ դեպքերի»:

 

Մահվան ելքով վրաերթ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին