Մոնղոլիայում՝ Ռուսաստանի հետ սահմանի մոտ, 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժը գրանցվել է Մոնղոլիայի հյուսիս-արևմտյան մասում՝ Կիզիլից (Տուվա) 265 կմ հարավ-արևելք: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանսկի մասնաճյուղին: Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքերով՝ ստորգետնյա ցնցումը գրանցվել է երկուշաբթի օրը՝ մարտի 8-ին՝ Մոսկվայի ժամանակով 22.57-ին: Ըստ Ալթայ-Սայանսկի մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալների, երկրաշարժի էպիկենտրոնը ունեցել է 49.65 աստիճան հյուսիսային լայնության և 96.35 աստիճան արեւելյան երկայնություն կոորդինատներ:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ռուսաստանի սահմանից մոտ 25 կմ հեռավորության վրա:
2021 թ․ հունվարին Ռուսաստանի և Մոնղոլիայի սահմանին 8,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։