f

Անկախ

Նախկին փոխնախարարը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել եւ մեղադրել ՀՀ իշխանությանը


Երեւանում «Հայ բարերարների ճեմուղի»-ում վանդալիզմի հետ կապված իմ հայտարարությունը կարելի է համարել հանցագործության մասին հաղորդում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ սփյուռքի նախարարի նախկին տեղակալ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը:

Նրա խոսքով՝ մեղավոր է Երեւանի քաղաքապետարանը, որը շարունակում է իր անգործությունը ոչ միայն այդ  հուշարձանի, այլ նաեւ իր բալանսում գտնվող այլ հուշարձանների նկատմամբ:

Նա նշեց, որ հանցանքը տեղի է ունեցել ԱԱԾ շենքի հարեւանությամբ, իսկ ԱԱԾ աշխատակիցները նույնիսկ չեն էլ նկատել: «Ինչո՞ւ նախկին իշխանության օրոք նման բան չէր լինում: Իրավապահները պարտավոր են քրեական գործ հարուցել, իսկ քաղաքապետարանը՝ վերականգնել կոտրված հուշարձանները՝ հաշվի առնելով, որ ավտոբուսները ներկելու համար 240 հազար դոլար կարողանում է գտնել: Դա արդեն անտարբերություն չէ, այլ մտածված մոտեցում, դա դավադրություն է ժողովրդի դեմ, եւ հանցագործները պետք է պատժվեն»,-նշեց նախկին փոխնախարարը:

Սրապիոնյանի գնահատմամբ՝ հանցագործությունն իրականացվել է պրոֆեսիոնալների կողմից, այն մանրակրկիտ կազմակերպվել է, գողացել են կիսանդրիներ, որոնք, հավանաբար, կվաճառվեն արտասահմանում:

Գրականագետը պարզաբանեց, որ այդ թեման երկրում առկա այլ խնդիրների ֆոնին կարող է անլուրջ թվալ, սակայն այդ ամենը փոխկապակցված է, քանի որ հայ զինվորը՝ պաշտպանելով Հայրենիքը, ոգեշնչվում է մարդկանցով, որոնք ժողովրդին օգուտ են բերում:

«Իշխանությունն առաջին օրվանից հայկականության դեմ հարձակումներ է սկսել, նախ՝ կրթության ոլորտից, ապա հարեւանների հետ այսպես կոչված խաղաղության մասին քարոզներից, ապա թշնամուն թույլ տվել պղծել Շուշիում հուշարձանները: Նրանք գիտակցաբար լուծարեցին սփյուռքի նախարարությունը՝ փոխարինելով այն գլխավոր լիազորի գրասենյակով, որը ոչ մի քայլ չի կարողանում անել Հայաստանի եւ սփյուռքի միջեւ կապերի ամրապնդման հարցում: Ճեմուղին հիշեցնում էր սփյուռքի նախարարության գործերի մասին, եւ, հավանաբար, ինչ-որ մեկին պետք էր վերացնել այդ հիշատակի հետքերը»,-նշեց նա:    

Հիշեցնենք, որ օրերս վանդալիզմ է իրականացվել Երեւանում «Հայ բարերարների ճեմուղի»-ում. կոտրել եւ գողացել են կիսանդրիներ:  

Սերժ Սրապիոնյան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին