f

Անկախ

Թուրքիան վաղ թե ուշ կընդունի ռուսական Ղրիմը․ Կրեմլ


ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Թուրքիային Ռուսաստանի կարևոր և ռազմավարական գործընկեր  է  անվանել և հույս հայտնել, որ մի օր թուրք գործընկերները կհասկանան Ղրիմի հարցում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման ճշգրտությունն ու  հիմնավորվածությունը: Գրում է  Gazeta.ru-ն։

Լրագրողների հետ հարցազրույցի շրջանակներում  նա նշել է, որ ներկայումս Ռուսաստանը սերտ համագործակցություն ունի Թուրքիայի հետ տարածաշրջանային բոլոր հարցերի շուրջ, այդ թվում` Ադրբեջանի և Սիրիայի:

«Չնայած դժվար պահերին, նախագահներին հաջողվեց փոխզիջում գտնել: Մենք բարձր ենք գնահատում փոխզիջումներ գտնելու քաղաքական կամքը», - հավելել է Պեսկովը:

Նա նաև պատասխանել է այն հարցին, թե ինչու Թուրքիան համաձայն չէ Ռուսաստանի հետ Ղրիմի շուրջ  հարցերում. «Հարցը տարաձայնությունների կատեգորիայից է: Մենք համբերատար շարունակում ենք բացատրել, վաղ թե ուշ մեր թուրք գործընկերները կհասկանան մեր դիրքորոշման ճշմարտությունն ու հիմնավորվածությունը»:

Անցյալ տարի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց, որ իր երկիրը չի ճանաչում Ղրիմը որպես ռուսական տարածք:

2014թ․ մարտին Ղրիմում հանրաքվե անցկացվեց, որի արդյունքում թերակղզին դարձավ Ռուսաստանի տարածքային մաս, իսկ Սևաստոպոլը դարձավ դաշնային նշանակության քաղաք:

Աշխարհում ՌԴ Թուրքիա Ղրիմ

«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Ավելին
Ավելին