Ռուսաստանի հետ Մոնղոլիայի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանսկի մասնաճյուղը: Գրում է Gazeta.ru-ն։
3.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ գրանցվել է Մոնղոլիայի հյուսիս-արևմտյան մասում, Կիզիլից (Տուվայից) 358 կմ դեպի արեւելք և Ռուսաստանի հետ սահմանից 5 կմ հեռավորության վրա:
Էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունը կազմել է MSK-64 սանդղակով 4.3 բալ:
Վերջին երկու օրվա ընթացքում այս տարածաշրջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել: