f

Անկախ

Հրեշավոր մեխանիզմի մի օղակ. Էլինար Վարդանյան


Երեկ հրապարակվեց սկանդալային տեսանյութ, որ բացահայտում է Հայաստանի իրավական համակարգի այլասերումը։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում հարուցված քրեական գործի նախաքննությանը, ուղղումներ կատարում որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ։ Ըստ էության Աննա Վարդապետյանը հրահանգավորում է, հանձնարարականներ է տալիս վարույթ իրականացնողներին։

Սա այն իրականությունն է, որի մասին մենք զգուշացնում էինք 2018-ից սկսած։ Երկուսուկես տարի է, ինչ մենք ահազանգում ենք, որ գործադիր իշխանության կողմից տեղի է ունենում ուղղակի և անուղղակի միջամտություն դատական և քննչական մարմինների գործունեությանը, որ մեր երկրում դատաիրավական համակարգը վերածվել է քաղաքական հարցեր լուծելու գործիքի, որ իրավապահ համակարգը այլասերվում է՝ դառնալով բացառապես Փաշինյանի կամակատար։

Երեկ պարզապես հրապարակվեց սարսափելի իրականությունը  հաստատող տեսանյութը։ Երեկ պարզապես բացահայտվեց, որ վարչապետի աշխատակազմից  ոչ միայն ուղղակի ցուցումներ են տրվում առանձին քրեական գործերով, այլև անմիջական մասնակցություն են ունենում դատավարական փաստաթղթերի կազմմանը։

Տեսանյութը պարզ ցույց տվեց, թե ինչպես են քրեական գործերով իջեցվում քաղաքական պատվերները, ինչպես են համակարգվում իշխանության կողմից իրականացվող ռեպրեսիաները։

Եթե նման դեպք լիներ որևէ զարգացած երկրում, ապա այս լուրը չէր իջնի եթերներից, կլինեին հրաժարականների պահանջներ, կլինեին հետևանքներ։ Հայաստանում այսօր այս լուրն իհարկե կլղոզվի, մանկական արդարացումներ, իհարկե, կգտնվեն։ Բայց դա չի փոխի վտանգավոր իրականությունը։

Մեկ հարցում կարելի է վստահ լինել՝ Աննա Վարդապետյանը ինքնագործունեությամբ չի զբաղվել։ Հասկանալի է, որ ինչպես նա է ցուցումներ տալիս քննիչին և ոստիկանության բաժնի պետին, այնպես էլ իրեն են տալիս հանձնարարականներ։

Մի օր, իհարկե, այդ ողջ սխեման կբացահայտվի՝ Աննա Վարդապետյանը, առանձին դատավորներ, դատախազներ, քննիչներ և այլոք ավելի ուշ կպատմեն, թե ինչ հանձնարարականներ են ստացել, ինչ ճնշումներ և ազդեցություններ են եղել իրենց վրա, ովքեր և ինչպես են ճնշել։

Այսօր, սակայն, շատ կարևոր է արձանագրել, որ իշխանության կողմից այսպիսի քաղաքական պատվերները եզակի չեն։ Սա ընդամենը բացահայտված մեկ դրվագ է։ Մեծ է հավանականությունը, որ վարչապետի խորհրդականը շատ այլ և կոնկրետ գործերով էլ է միջամտել, կուրացիա արել։ Սա մեկ դեպք չէ, սա համակարգված անօրինականության շղթայի ընդամենը մեկ օղակն է։ Սա մի փոքրիկ օղակ է, որ ցույց է տալիս, թե վերջին երկու տարում ինչպես են հարուցվել և քննվել բազմաթիվ աղմկահարույց գործեր։ Սա հրեշավոր մեխանիզմի ընդամենը մի մասնիկն է։

Էլինար Վարդանյան Այլընտրանքային նախագծեր խումբ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին