Քիչ առաջ պարզ դարձավ, որ Հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանի առարկությունները հիմնավորումներով հետ են ուղարկվելու նախագահական:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ էր Արմեն Սարգսյանին առաջարկել Արտակ Դավթյանին նշանակել ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում: Իսկ մինչ այդ առաջարկություն էր ներկայացրել Օնիկ Գասպարյանին ազատել այդ պաշտոնից: