f

Անկախ

Վարչապետը երկրի գլխավոր օրակարգը թողած շարունակում է ընկնել ինչ-որ անձանց հետեւից. Անի Սամսոնյան


Այն ուժերը, որոնք իսկապես ցանկանում են, որ երկրում այս վիճակը հանգուցալուծվի, պիտի պատրաստակամ լինեն ընդունելու նման հրավերներ։ Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով նախագահականում վարչապետի եւ ընդդիմադիրների միջեւ նախատեսվող հանդիպմանը։

«Նախագահի հրավերը նշանակում է մեկ բան՝ նստել սեղանի շուրջ եւ քննարկել վիճակը, իսկ դա կառուցաղական նախաձեռնությունը։ Մենք ընդունել ենք այդ հրավերը, պարոն Մարուքյանը կմասնակցի այդ հանդիպմանը։ Նախագահն իր քայլն է արել. գնդակը բոլոր քաղաքական ուժերի եւ փողոցում ընդդիմադիրների դաշտում է, ինչպես նաեւ վարչապետի։ Եթե մարդիկ չեն ուզում, որ վիճակը խորանա, ապա պետք է խոսել։ Եթե ուզում են խոսել, նախագահի հրավերը շատ լավ ձեւաչափ է, որպեսզի պարզաբանվեն շատ հարցեր»,- նշեց պատգամավորը։

Հարցին՝ արդյոք «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պատրա՞ստ է իր օրակարգից որոշակի զիջումների գնալ, պատգամավորն ասաց. «Մեր օրակարգը ձեզ հայտնի է, դա արտահերթ ընտրությունների օրակարգն է, որը նաեւ Հանրապետության նախագահի օրակարգն է, բանակի օրակարգն է»։

Հարցին՝ ի՞նչն է խանգարում, որ այդ օրակարգն իրականացվի, Սամսոնյանն ասաց՝ իշխանության քաղաքական կամքը. «Մենք արդեն հասկացանք, որ իշխանությունն իրականում զբաղեցնում է հրապարակներ, մարդկանց խաբելով, որ ինքը կարող է գնալ այդ քայլին եւ անել արտահերթ ընտրություններ, եթե խորհրդարանական ընդդիմությունն ընդառաջ գա։ Մենք եկանք ընդառաջ, ասացինք նաեւ թե որ դեպքում կարող ենք դա անել, բայց եթե իշխանությունն այդ կամքն ունենար, մենք արդեն կլինեինք մի իրավիճակում, երբ վարչապետը հրաժարական տված կլիներ։ Իրենք մեր առջեւ նախապայմաններ են դնում, մենք էլ մեր նախապայմաններն ենք դրել, չիրականացրին մեր նախապայմանները, մենք ինչո՞ւ պիտի իրենց նախապայմաններով առաջ շարժվենք։ Սա համագործակցային չէ»։

Հարցին՝ արդյոք Արմեն Սարգսյանն ունի՞ այն վստահությունը, որպեսզի հրավիրի քաղաքական ուժերին կոնսուլտացիայի, Սամսոնյանը պատասխանեց. «Մեր եւ մյուս ուժերի տարբերությունն այն է, որ նախ համագործակցությունը տեսնում ենք ոչ թե անձանց հետ, այլ ինստիտուտների։ Այսինքն՝ եթե մեկ անգամ անձը չի կատարել իր պարտավորությունը, դա չի նշանակում, որ մենք պիտի առհասարակ որեւէ հարցում չհամագործակցենք։ Նկատում եք, որ վերջին ժամանակներում նախագահը բավականին մեծ ակտիվություն է ցուցաբերում, որը շատ ողջունելի է»։

Լրագրողի դիտարկմանը, որ միջազգային հարցման համաձայն՝ ԼՀԿ-ն մեկ տոկոս կհավաքի ընտրություններին, հարցին՝ արդյոք դա իրենց չի՞ մտահոգում, պատգամավորն արձագանքեց. «Դուք ի՞նչ եք կարծում, մենք նստել ու հաշվարկներ ենք արել, թե քանի տոկոս ունենք, որ պահանջենք արտահերթ ընտրություններ։ Մենք պահանջում ենք արտահերթ ընտրություններ, որովհետեւ այլ ելք չկա երկրում այս խնդիրը լուծելու համար։ Արտահերթ ընտրությունն այն կարմիր գիծն է, որը մենք պիտի քաշենք, որ երկիրն ընկնի զարգացման ռելսերի վրա։ Եթե ինքս իմանամ մյուս Խորհրդարանում պատգամավոր չեմ լինի, դա ինձ համար որեւէ նշանակություն չունի։ Որպես պատգամավոր ինձ էլ հաճելի չէ աշխատել մի երկրում, որն անընդհատ հիվանդի պես ցնցվում է»։

Անի Սամսոնյանը շեշտեց, որ եթե երկրում կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա ԼՀԿ-ն մասնակցելու է եւ մասնակցելու է իշխանություն վերցնելու նպատակով։

Պատգամավորի խոսքով՝ այլեւս իմաստ չկա վարչապետի շարունակել բանակցությունները. «Եթե մեկը կամք չունի քեզ հետ քո օրակարգի եւ իր օրակարգի շուրջ բանակցելու եւ այդ օրակարգը կյանքի կոչելու, ապա որեւէ իմաստ չկա նույնիսկ այդ մարդու հետ խոսելու։ Հստակ ժամկետներ էինք ասել, որ օրինակ՝ մարտի 8-ին հրաժարական տվեք, թող լինեն ընտրություններ։ Տեսանք, որ վարչապետը շարունակում է ընկնել ինչ-որ անձանց հետեւից, թողած երկրի գլխավոր օրակարգը, դա նշանակում է, որ այս մարդը չի ուզում այս հարցը լուծել»։

Սամսոնյանը նշեց, որ «Իմ քայլի» ներսում նույնպես կա մեծ հակասություններ այդ հարցի շուրջ. «Շատ պաշտոնյաներ թե պառլամենտում, թե գործադիրում հայտնվել են կոնֆորտի իրավիճակում՝ աշխատավարձ ստանում են, պարգեւավճար ստանում են, ամեն ինչ լավ է երկրում, ոչ մի բան տեղի չի ունեցել, կարող ենք այսպես շարունակել ապրել»։

Անդրադառնալով Փաշինյանի օգնականի եւ ՀԿԳ քննիչի վերաբերյալ սկանդալային տեսանյութին՝ Սամսոնյանն ասաց, որ այդ տեսանյութի բովանդակությանը ծանոթ չի. «Եթե այդ տեսանյութը խոսում է այն մասին, որ գործադիրը միջամտում է իրավապահ համակարգի աշխատանքին, ապա դա նշանակում է, որ 2018 թվականին եղել է ոչ թե հեղափոխություն, այլ իշխանափոխություն»։

Անդրադառնալով Արդբեջանում գերության մեջ հայնտված լիբանանահայ կնոջ վերադարձին եւ իշխանության ներկայացուցիչների այն խոսքին, թե ընդդիմության գործողությունները խանգարում են, որ հայ գերիներին Ադրբեջանը վերադարձնի՝ պատգամավորն արձագանքեց. «Այն պատգամավորը, որ պնդում է, որ գերիներին չեն վերադարձնում ներքաղաքական պատճառներով, պիտի բերի հիմնավորումներ, թե ինչպես է հիմնավորում Ադրբեջանը, որ Հայաստանի ներքին գործերի պատճառով չի վերադարձնում մեր գերիներին։ Կարծում եմ՝ որեւէ տրամաբանական կապ այստեղ չկա։ Սա պարզապես մանիպուլյացիա է՝ փորձ անելու այդ գործընթացը կապել այն քաղաքական ուժերի հետ, որոնք իրենց բողոքի ձայնն են արտահայտում, եւ դրանով փորձել այդ գործընթացների նկատմամբ հարուցել մարդկանց դժգոհությունը, որոնք սպասում են իրենց երեխաներին»։

Սամսոնյանը շեշտեց, որ գերիների վերադարձին խանգարում են միայն բանակցողի սխալ հաշվարկները. «Այդ մասին պետք էր մտածել ժամանակին։ Ալիեւի հետ անընդհատ թուղթ ստորագրելուց առաջ պետք էր խորհել մեր տղաների մասին, հետո նոր կատարել Ալիեւի կամքը, եթե դա չի կատարվել, թող որեւէ մեկի վրա մեղքը չգցեն»։

Լուսավոր Հայաստան Անի Սամսոնյան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին