Ամերիկացի դերասանուհի և մոդել Էմիլի Ռատակովսկին որդի է ունեցել: Այդ մասին դերասանուհին հայտնել է ինստագրամի իր էջում: Գրում է Gazeta.ru-ն։
Երեխան ծնվել է մարտի 8-ին: 29-ամյա մոդելը լուսանկար է հրապարակել, որում կրծքով կերակրում է որդուն:
«Սիլվեստեր Ապոլոնոն միացավ մեզ երկրային կողմից: Սլայը ժամանեց մարտի 8-ին՝ իմ կյանքի ամենասյուրռեալիստական, գեղեցիկ ու սիրով լի առավոտը», - Ռատակովսկու խոսքերը մեջբերում է 360 հեռուստաալիքը:
Մոդելը հղիության մասին հայտարարել է 2019 թ․ հոկտեմբերին: Նա ամուսնացած է պրոդյուսեր Սեբաստիան Բիր-Մակկլարդի հետ: Աստղային զույգն ամուսնացել է 2018 թ.։