RBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ՌԴ Առողջապահության նախարարության գլխավոր արտահաստիքային սննդաբան, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Վիկտոր Թութելյանը հայտարարել է, որ լցոնված նրբաբլիթները միշտ չէ, որ սպառողի համար անվտանգ են, հատկապես, եթե դրանց պատրաստման և պահպանման սանիտարական չափանիշները չեն պահպանվում: Գրում է Gazeta.ru-ն։
«Լցոնների ավելացումը որոշակի վտանգ է ստեղծում: Լցոնման պատրաստման, պահպանման, պահեստավորման համար կան տարբեր պահանջներ։ Այդ ապրանքների մանրէաբանական փչացման վտանգը կտրուկ աճում է», - նշել է նա:
Թութելյանը խաշած միսը, կաթնաշոռը և ձուկը համարել է ամենավտանգավոր լցոնումները, քանի որ դրանք բոլորը շուտ փչացող մթերքների շարքին են դասվում: Ըստ նրա ՝ անհրաժեշտության դեպքում ավելի լավ է առանձին գնել նրբաբլիթների միջուկ, որի որակի մեջ գնորդը կարող է վստահ լինել: