f

Անկախ

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան պողոտայում է․ ուղիղ


«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան պողոտայում է։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները շարունակում են փակ պահել ԱԺ հիմնական մուտքերը, նրանք նշում են, որ թույլ կտան պատգամավորներին մուտք գործել ԱԺ միայն մի պարագայում, եթե վերացնեն ռազմական դրությունն ու անվստահություն հայտնեն վարչապետին։

  1. Երեկ շարժումը ներկայացրեց իր դիրքորոշումը, շարժումը հաճույք չի պատճառի Փաշինյանին, այն, ինչ տեղի ունեցավ ԳՇ-ում և որ պարագայում շարժումը պատրաստ է գնալ ընտրությունների կամ Փաշինյանի հետ հանդիպման:

     

    - Ես կարծում եմ, որ փաստաթղթի մեջ հստակ ձևակերպված է մեր օրակարգը,եթե այդ օրակարգով և Փաշինյանը, և ԱԺ խմբակցությունները վարեն բանակցություններ, մենք պատրաստ ենք դրան: Երեկ Իշխան Սաղաթելյանըայդ ամենը շատ պարզ ներկայացրեց, ես նորից չկրկնեմ:

     

    Խոսակցություներ կան, որ այս դիրքորոշումը կարող է հանգեցնել սրացումների, ասում են չեք ուզում կոնսեսուսի գնալ:

     

    - Գիտեք կան հարցեր, որ մարդիկ կարող են գնալ կոմպրոմիսի, բայց երբ դու գիտես, որ քո երկրի ղեկավարը բացարձակապես տապալել է քո երկիրը, խայտառակ պարտություն է կրել, ինչ կոմպրոմիսի պետք է գնաս, խոսես գյուղատնտեսության մասին: Դա անիմաստ է, մինչև ինքը չգնա, ոչ մի հարց չի լուծվելու: Այսինքն իր հետ կոմպրոմիս չկա, կամ ինքը գնում է կամ ինքը չի գնում, միակ խոսակցությունը դա է, ես այլ կոմպրոմիս չեմ տեսնում:

    Ինչ վերաբերում է ընտրություններին ես բազմիցս իմ դիրքորոշումը ասել եմ, նախ և առաջ այս պահին ընտրություններ անցկացնելը անհեթեթություն է: Այս լարված վիճակում, եթե մենք թույլ ենք տալիս, որ իր ղեկավարությամբ տեղի ունենան ընտրություններ, մենք դրանով, անկախ մեզանից լեգիտիմացնում ենք այն ամբողջ խայտառակ պարտությունները, որն ինքը տարել է: Այսինքն ստացվում է, որ մարդ է, սխալվել է, մարդը սխալական է և իր ղեկավարությամբ ընտրություններ անց կացնել նշանակում է ինչ-որ իմաստով լեգիտիմացնել այն պարտությունը, որոնք մենք ունենք:

    Երկրորդ, դուք տեսնում եք, որ Հայաստանը կամաց-կամաց վերածվում է ոստիկանական պետության, դուք տեսնում եք, որ մենք նույնիսկ զարմանքով տեսանք, որ քրեական գործերը անցնում են վարչապետի գրասենյակի ինչ որ մի աղջկա միջոցով, այդ պայմաններում, ո՞նց կարելի գնալ ընտրությունների և երաշխավորված լինել, որ ընտրությունների արդյունքը կհամապատասխանի ժողովրդի կարծիքին, բացառվում է:

    Երաշխավորված է, որ հետագա սրացումներ չեն լինի, բախումներ չեն լինի, ոստիկանությունը նաև հետագայում ուժ չի կիրառի ոչ միայն Դեմիրճյան և Բաղրամյան պողոտան ազատելու, նաև այլ գործողությունների ժամանակ, խաղաղ անհնազանդության գործողությունների ժամանակ:

     

    -Ռուսերեն ասում են, оно того стоит, սրացումներ են լինելու, ավելի լավ, թող սրացումներ լինեն, միայն թե հարցը լուծվի: Ինձ ուրիշ սրացում է վախեցնում, ինձ իսկապես շատ սարսափեցնում է այն սրացումը, որը տեղի է ունենում Սյունիքի շուրջ, և Ալիևի այն ձգտումը, որը հասկանում է այսօր Նիկոլը կա, վաղը չի լինելու և Նիկոլի օրոք նա կարող է անել այն, ինչը հնարավոր չի լինի անել Նիկոլից հետո: Այդ սրացումն է ինձ վտանգավոր թվում, իսկ ներքին սրացումները Հայրենիքը դավաճանողների, թշնամիններին ծառայողների և երկրին նվիրված մարդկանց մեջև է:

    Իհարկե ես կուզենայի, որ ամեն ինչ փափուկ լուծվի, իսկ եթե իրենք գնում են սրացման, իրենք կստանան սրացում:

     

    Այս դեպքում բախումների պատասխանատուն լինելու են երկու կողմերը:

     

    Իհարկե, բայց բախման հիմնապատճառը և մյուս կողմը դրանք մի քիչ տարբեր բաներ են, որովհետև, աշխարհում չկա մի երկիր, որտեղ վարչապետը, երկրի ղեկավարը այդպիսի խայտառակ վիճակի մեջ գցի երկիրը, այստեղ խոսքը գնում է ոչ միայն պատերազմի պարտության մասին, այլև խոսքը գնում է տնտեսության, սոցիալական հարցերի մասին, օրենքի գերակայության մասին, այդ ամենը ամեն ինչը տապալված է: Չհեռաանալով ինքը ավտոմատ սրում է իրավիճակը, և եթե իրեն թվում է, որ իր սրելու պատճառով մենք չենք ադեկվատ չենք սրի, ապա սխալվում է, ինքն ինչքան սրի, մենք նույն մակարդակի վրա կլինենք:

     

    Քրեական գործ է հարուցված Ձեր դեմ, մեղադրական եզրակացությամբ դատախազություն է ուղարկվել:

     

    Դա պատերազմ է Հայրենիքի ապագայի համար, պատերազմին լինում ենք խրամատներում, պատերազմին մենք մեր կյանքերը զոհաբերում ենք հայրենիքի համար: Քրեական գործ ավել պակաս, այսպիսի պատերազմի մեջ երկրորդական հարցեր են:

     

    -Պարոն Մանուկյան, ի՞նչ գործողություններ են սպասվում, և քանի որ Դուք նաև ներկայացրել էիք պլան Ա, պլան Բ, ասում էիք պլան Ա-ն հաջողությամբ կատարվում է, հիմա նույն կարծիքին եք մնում, պլան Ա-ն հաջողությամբ կատարվում է, թե պլան Բ-ին անցնելու անհրաժեշտություն եք տեսնում:

     

    -Տեսեք, պլան Ա-ն իր մեջ ենթադրում էր, որ համաժողովրդական ցասումով մենք կարողանանք հենարանները ջարդել, հենարաններ, որի վրա կանգնած է Նիկոլ Փաշինյանը: Դուք տեսնում եք, որ շատ հենարաններ արդեն ջարդվել են, բանակը շատ հստակ իր կարծիքը արտահայտեց, ճիշտ է, երկրի նախագահն իր անվճռականությանմբ չգիտեմ ինչ պատճառով չհետևեց օրենքներին և ունեցանք խնդիր ԳՇ պետի պաշտոնավարման: Մենք պրոբլեմ չունեցանք բանակի հետ, բանակը հստակ ձևակերպեց, որ ինքը մնում է փետրվարի 25-ի նույն կարծիքին:

     

    Բայց հանդիպում տեղի ունեցավ Փաշինյանի հետ

     

    -Հետո ինչ, վերջիվերջո մեր երկրի ղեկավարներն էլ Ալիևի հետ էին հանդիպում, դա չի նշանակում, որ իրենք դեմ են Արցախի անկախությանը, հանդիպումները,երբեմն էմոցիոնալ տեսակետից լավ չի ընկալվում, բայց բնական են:

    Դա չէ կարևորը, կարևորն այն է, որ բանակը վերահաստատեց իր կարծիքը, Օնիկ Գասպարյանը մնաց պաշտոնակատար:

    Ես չգիտեմ, թե Վարչական դատարանը ինչ որոշում կընդունի, շատ հավանական է, որ որոշում ընդունի, որ նա մնում է ԳՇ պետ: Իսկ բանակի այդ հստակ դիրքորոշումը էապես ազդում է ոստիկանության դիրքորոշման վրա, և եթե բանակը շարունակի նույն դիրքերի վրա մնալ, ապա կամաց-կամաց ոստիկանությունը նույնպես կարտահայտի իր դիրքորոշումը: Արդեն, մենք կարող ենք արձանագրել, որ ոստիկանությունը այն վայրագությունները, որոնք անում էր սրանից ամիսներ առաջ, երբ ցույցերը ջարդելով էին մարդկանց ցրում, հիմա արդեն չի անում: Այսինքն այդ տեսակետից ինքը կորցնելու է նաև ոստիկանությունը: Հիմա կոչ են անում բանակցությունների, դա էլ է նշանակում, որ ԱԺ-ի հենարանների մեջ տատանումներ կան, ես կարծում եմ, որ պլան Ա-ն պետք է շարունակի իր գործունեությունը, որովհետև լավագույնը պլան Ա-ով հարցերը լուծելն է:

    -Պարոն Մանուկյան, գոնե այս պահին, Նիկոլ Փաշինյանը, արտահերթ ընտրությունների իր օրակարգով, մնացել է միայն ՙՙՙԼուսավոր Հայաստան՚ խմբակցության հետ, ինչ կարող եք այս առումով ասել, և եթե այնուամենայնիվ որոշվի, որ լինում են արտահերթ ընտրություններ, այս պարագայում ինչ պետք է արվի:

     

    -Նախ ես համոզված չեմ, որ Նիկոլ Փաշինյանն ուզում գնալ արտահերթ ընտրությունների, ինքն այդ ՙարտահերթ ընտրություններ բառն օգտագործելով, այդ խայծն օգտագործելով կհետաձգի հարցը մինչև սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դա իրեն հնրարավորություն է տալիս ժողովրդին ցույց տալ, որ մի սրեք վիճակը, մի բորբոքվեք, որովհետև հեսա-հեսա հարցը լուծվում է: Իրականում ես հավանական չեմ համարում, որ ինքը գնա արտահերթ ընտրությունների, իսկ եթե գնա, ես ասացի իմ կարծիքը: Ես կտրականապես դեմ եմ իր ղեկավարման օրոք ընտրություններին գնալուն

    Դուք, օրինակ, հավատում եք, որ Նախագահն իսկապես փորձել է իր նախաձեռնությամբ մեկ սեղանի շուրջ նստացնել կողմերին ու փորձում էր իրավիճակը հանդարտեցնել, ճգնաժամին ուղղված քայլեր աներ:

    -Չեմ հավատում, երկուսուկես տարվա ընթացքում այդ նույն նախագահն ուներ բազմաթիվ հնարավորություններ ազդել դեպքերի ընթացքի վրա, բերել նրան, որ այսպիսի սրացումներ չլինեին, պատերազմական վիճակ չլիներ: Իմ տպավորությունն այն է, որ նա երբեք չի առաջնորդվել երկրի շահերով, այլ առաջնորդվել է ուրիշ շահերով՝ անձնական, կամ ուրիշ, չեմ կարող ասել:

    Իր այդ կոչը գեղեցիկ է հնչում. երկրի նախագահը, պապան, անհանգստացած ուզում է հավաքել քաղաքական ուժերին: Ինքնին ձգտումը համարում եմ դրական, սակայն դրդապատճառների մասին խիստ կասկածներ ունեմ, որ ինքը այդ զգացմունքներն ունի, ինչ որ գրել է փաստաթղթի մեջ, որովհետև նա երկրորդ անգամ, երբ ստացավ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու փաստաթուղթը, շատ հեշտությամբ կարող էր ուղարկել Սահմանադրական դատարան, բայց դա չարեց:

    Ավելի սրեց իրավիճակը, նա դա չարեց և մենք եկանք այս տեղը զբաղեցրեցինք, ինքը դա չի անի, մենք կգնանք ուրիշ տեղ կզբաղեցնենք, մինչև կամաց-կամաց հասնենք Շուշի:

    - Երկարատև՞ է պայքարը լինելու, որովհետև շատերը արագ լուծումների են սպասում, սպասում են նաև վճռական քայլերի, չնայած դրանց բնույթը կարող է նաև փոխվել և դիտարկվել որպես ապստամբություն, հիմա, երկարատև քայլերի սպասե՞նք, պարոն Մանուկյան :

    -Երկարատև բառը դժվար է մեկնաբանել, որովհետև պատերազմից հետո որքան ժամանակ է անցել. 4 ամիս, իրական նորմալ երկրում, այս պայքարը պետք է ավարտվեր առաջին շաբաթվա ընթացքում, քանի որ հանցագործությունը այնքան բացահայտ էր և այնքան ապշեցուցիչ, որ մեկ շաբաթվա հարց էր: Մեր պետությունում դա արդեն տևում է չորս ամիս, և ես կդժվարանամ ասել, թե ինչքան է տևելու դեռ, բայց մի բանը հասկանալի է, որ այդ չորս ամսվա ընթացքում մենք շատ բան կորցրեցինք:

    Դեկտեմբեր ամսին էր, երբ իշխանությունը, խախտելով եռակողմ հայտարարության հենց առաջին կետը, բանակը դուրս բերեց Զանգելանից ու Կուբաթլուից, և մենք պրոբլեմներ ունեցանք Սյունիքում, պրոբլեմներ են գծագրվում Տավուշում: Ամեն մի օրը, որ մենք կորցնում ենք, մի նոր պրոբլեմ է բերում մեզ: Կրճատվում է ՄԻՊ բյուջեն, կրճատվել է գիտության և կրթության բյուջեն: Բայց կտրուկ քայլերը՝կամ էս կողմ, կամ էն կողմ, կառաջացնի բավականին բարդ հետևանքներ ժողովրդի համար, մենք կուզենայինք, որ ժողովուրդը մինիմալ զրկանքներով հասներ դրան:

    -Առաջին նախագահը նույնպես խոսում է այն մասին, որ իրավիճակը պայթյունավտանգ է, բայց կողմերը առաջ չեն գնում, ըստ էության, ի՞նչ կարող եք այս մասին ասել:

    -Ես առաջին նախագահի բառերը չեմ ուզում քննարկել, բայց համենայն դեպս ինքն էլ է ասել, որ Նիկոլ Փաշինյանը չի համապատասխանում իր տեղին, մեր ժողովուրդը երբեք չի ներելու նրան, այս խոսքերի հետ ես համաձայն եմ:

    -Իշխանական պատգամավորները անընդհատ ասում են, որ Մանուկյանը պետք է հասկանա, որ սա 90-ական թվականները չի, որ վերցնեն ու փորձեն մտնեն խորհրդարան:

    -Էդ ճուտիկները գիտեն միայն այն, ինչն այսօր կատարվում , ես գիտեմ, թե ինչն էր ճիշտ 90-ական թվականներին, ես գիտեմ, ինչն է հիմա ճիշտ և ինչ ուղղությամբ գնալ, որը ճիշտ կլինի հետագայում: Մարդիկ կան, որ ժամանակի հետ զարգանում են ու համապատասխանում են ժամանակին ու մարդիկ էլ կան, որ չեն համապատասխանում ժամանակին: Օրինակ էդ ճուտիկները, որոնք արևմտյան կուրսերի են գնացել, իրենք անգլերեն են սովորել, այնտեղ իրենք երևի համամարդկային գաղափարների են ծանոթացել, այնտեղ նրանց բացատրել են այնպիսի գաղափարներ, որոնք արդիական էին սառը պատերազմի ժամանակ, բայց որոնք սակայն արդեն հնացել են, իրենք ետ են մնացել:

    -Հիմա պատգամավորները մտնում են խորհրդարան, ու ասում են՝ տեսեք, մենք մտանք:

    -Հա, իրենց սոխ ու կարտոլ են ձևացնում ու մտնում են: է հա մտան, հետո՞, գիտեք ինչ, ճանապարհները փակել 100 տոկոսանոց, դա չի խնդիրը, բայց այն, որ պատգամավորները ստորաքարշ ձևով են մտնում խորհրդարան, դա խնդիր է լուծում:

    -Որքան ժամանակ են նրանք պատրաստ լինելու այսպես մտնել, ձեր հաջորդ քայլերը որո՞նք են լինելու:

    -Այստեղ երկու հարց կա, կամ ուժ պետք է իրենց մեջ գտնեն և ցրեն այս բողոքի ակցիան, որը կբերի մեծ հետևանքների, և ես չեմ կարծում, որ ոստիկանությունը այդպես հեշտ կենթարկվի այդ հրամանին, կամ էս հակադրությունը կտևի այնքան ժամանակ, մինչև մենք դուրս հանենք Նիկոլ Փաշինյանին: Կամ-կամ է այստեղ:

    -Ինչ եք կարծում, տարածքային կրճատումները հնարավո՞ր է որ բերեն նոր պատերազմի, GPS-ով նոր տարածքներ են գծում, նոր սահմաններ...

    -Երբեք Հայաստանը այսքան թույլ չի եղել իր հակառակորդի առջև, երբեք Հայաստանը այսքան անպետք իշխանություն չի ունեցել, որպեսզի կազմակերպի իր երկրի պաշտպանությունը: Իհարկե դրանից թշնամու գայթակղությունը շատ մեծ է: Միակ բանը, որ պահում է Ադրբեջանին և Թուրքիային դա ռուսական զորքերի այստեղ կանգնած լինելն է: Մի օր ռուսները զբաղված կլինեն ուրիշ պրոբլեմով, իրենք կօգտագործեն այդ առիթը: Այսինքն պատերազմի ամենամեծ սպառնալիքը լինում է այն ժամանակ, երբ որ դու թույլ ես և հակառակորդը հավակնություններ ունի քո վրա հարձակվելու, մենք հիմա այդ վիճակում ենք գտնվում:

Հայրենիքի փրկության շարժում Վազգեն Մանուկյան Բաղրամյան պողոտա հարցազրույց

ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Անի Գևորգյանը Տավուշից ,հիմա ուղիղ
Եթե ուզում ենք, որ մեր երկիրը մնա հայկական, այս շարժումը պետք է ընդգրկի ամբողջ Հայաստանը. այս ապազգային իշխանությունը պետք է հեռանա
Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան
Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Ավելին
Ավելին