f

Անկախ

Երբեք Հայաստանն այսքան թույլ չի եղել իր հակառակորդի առջև, երբեք Հայաստանն այսպիսի անպետք իշխանություն չի ունեցել, որը չի կարողանում կազմակերպել իր երկրի պաշտպանությունը


Երբեք Հայաստանն այսքան թույլ չի եղել իր հակառակորդի առջև, երբեք Հայաստանն այսպիսի անպետք իշխանություն չի ունեցել, որը չի կարողանում կազմակերպել իր երկրի պաշտպանությունը։ Միակ բանը, որ պահում է Ադրբեջանին ու Թուրքիային, դա ռուսական զորքերի՝ այստեղ կանգնած լինելն է։ Մի օր Ռուսաստանը զբաղված կլինի ուրիշ պրոբլեմներով, և մեր հակառակորդները կօգտագործեն այդ առիթը։

❗ Պատերազմի ամենամեծ սպառնալիքը լինում է այն ժամանակ, երբ դու թույլ ես, և հակառակորդը հավակնություններ ունի հարձակվելու։ Մենք հիմա այդ վիճակում ենք։

❗ Ինձ վախեցնում են այն սրացումները, որ այսօր տեղի են ունենում Սյունիքի շուրջ և Ալիևի այն ձգտումը, որը հասկանում է, որ Նիկոլն այսօր կա, վաղը չի լինելու, և Նիկոլի օրոք հնարավոր է անել այն, ինչ հնարավոր չի լինի անել հետո։

Իսկ ներքին սրացումը գնում է Հայրենիքը դավաճանողների ու թշնամիներին ծառայողների և երկրին նվիրված մարդկանց միջև։ Եթե իրենք գնում են սրացման, կստանան սրացում։

❗ Կան հարցեր, որտեղ մարդիկ կարող են գնալ կոմպրոմիսի։ Նիկոլ Փաշինյանի հետ կոմպրոմիս չկա։ Կա՛մ ինքը գնում է, կա՛մ չի գնում։ Միակ խոսակցությունը դա է։

❗ Այս լարված պահին ընտրություններ անցկացնելն անհեթեթություն է։ Իսկ եթե թույլ ենք տալիս Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ անցկացնել ընտրություններ, նշանակում է լեգիտիմացնել այն խայտառակ պարտությունը, որ կրել ենք։

❗ Հայաստանը կամաց-կամաց վերածվում է ոստիկանական պետության։ Նման պայմաններում ո՞նց կարելի է գնալ ընտրության և երաշխավորված լինել, որ այդ ընտրությունների արդյունքը կհամապատասխանի ժողովրդի կարծիքին։ Դա բացառվում է։

❗Սա պատերազմ է Հայաստանի ապագայի համար։ Պատերազմում մենք մեր կյանքն ենք զոհաբերում, և իմ նկատմամբ քրեական գործը նման պատերազմի մեջ երկրորդական հարց է։

❗ Երկուսուկես տարվա ընթացքում Հանրապետության նախագահն ուներ բազմաթիվ հնարավորություններ ազդելու դեպքերի ընթացքի վրա, բերել նրան, որ այսպիսի սրացումներ չլինեին, պատերազմական վիճակ չլիներ։ Ինձ մոտ տպավորություն է, որ նա երբեք չի առաջնորդվել երկրի շահերով, առաջնորդվել է այլ շահերով։

❗ Նախագահը կարող էր Սահմանադրական դատարան ուղարկել Օնիկ Գասպարյանին ազատելու որոշումը, բայց չարեց։ Իրավիճակն ավելի սրվեց, մենք եկանք Դեմիրճյանը զբաղեցրեցինք։ Էլի չի անի, մենք ուրիշ տեղեր կզբաղեցնենք, մինչև կհասնենք Շուշի․․․

Վազգեն Մանուկյանն այսօր Դեմիրճյան փողոցում տեղակայված վրանում պատասխանել է լրագրողների հարցերին

Վազգեն Մանուկյան հարցազրույց Բաղրամյան պողոտա Հայրենիքի փրկության շարժում խմբագրի ընտրանի ՖԲ Գրառում

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին