f

Անկախ

Նիկոլ Փաշինյանն է ասում է` ռազմական հեղաշրջում են ուզում անել, և գնում է Գլխավոր շտաբ, հանդիպում հրամանատարական կազմի հետ, դա աբսուրդ է. Արման Աբովյան


Իշխանությունը պետք է հասկանա, որ իրենց հրաժարականն անխուսափելի է, ես համոզված եմ դրանում, որովհետև ուրիշ տարբերակ չկա, այն զարգացումները, որ այսօր տեղի են ունենում, դեպի հասկանալի հանգուցալուծման տանելու տարբերակ չկա. Նիկոլ Փաշինյանի մուտքը ԱԳՆ խոչընդոտելու ակցիայի ընթացքում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Հոգևորականների, մտավորականների, Գլխավոր շտաբի և կորպուսների հայտարարությունը ցույց է տալիս, որ իշխանությունը, որքան էլ ձևացնի, որ վերահսկում է իրավիճակը և կառավարում է երկիրը, դա, մեղմ ասած, այդքան էլ ճիշտ չէ, և այս ճգնաժամն ավելի խորանում է, այն բերում է հասարակության տարանջատման, բերում է տխրահռչակ թեզի՝ սևերի և սպիտակների ավելի խորացման, իսկ դա ահավոր մեծ վտանգ է ՀՀ գոյության համար»,- ասաց նա:

Աբովյանը նշեց, որ մարտի 15-ից Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ զորավարժություններ են անցկացնում, նախապատրաստական աշխատանքներ են տանում.

«Էրդողանը զորահանդեսի ժամանակ Էնվեր Փաշային է անվանում լուսահոգի, Ալիևն էլ ամեն օր մատնանշում է այն սուտ, շինծու, հիմար թեզերը, որ Զանգեզուրը պատմական «ադրբեջանական» հող է, կովկասյան թաթարները Զանգեզուրը համարում են «Ադրբեջանի պատմական հող», կամ հայտարարում է, որ Երևանն է «ադրբեջանական», սա այն ազդակներն են, որ բոլորիս պետք է ստիպեն, որքան հնարավոր է, այս իրավիճակը հանգուցալուծվի, այսօր վտանգների մակարդակը աճում է ոչ թե օրեցօր, այլ ժամառժամ»:

Անդրադառնալով հարցին, թե ԱԳ նախարարը հայտարարել է, որ Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձ չի արվել, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հակառակն է պնդում, արդյո՞ք տարօրինակ չէ, որ իրարամերժ հայտարարութուններ են արվում, Աբովյանը նշեց. «Ինձ համար տարօրինակ չէ, որովհետև Նիկոլ Փաշինյանի անընդհատ հերքվող, անհասկանալի, անտրամաբանական հայտարարությունների շարքն այնքան լայն է, որ ես նույնիսկ չեմ ուզում սևեռվեմ այս կամ այդ հայտարարության վրա: Այո, ԱԳ նախարարն է հերքում, Նիկոլ Փաշինյանն է ասում՝ ռազմական հեղաշրջում և գնում է Գլխավոր շտաբ և հանդիպում նույն հրամանատարական կազմի հետ, ում ինքը մեղադրում է ռազմական հեղաշրջման մեջ, դա աբսուրդ է , կոչ եմ անում՝ մի վերլուծեք, չեք հասկանա, միևնույն է»:

Հարցին, թե Ծառուկյանը հայտնում է, որ կողմ է շուտափույթ արտահերթ ընտրություններին, արդյոք այս կերպ չի՞ շեղվում «Հայրենիքի փրկության շարժման» օրակարգից, Աբովյանը պատասխանեց, որ Ծառուկյանը նշել է, որ այն իրավիճակը, որ ստեղծվել է երկրում, այլևս մենք հապաղելու և դանդաղելու իրավունք չունենք և վերահաստատել այն դիրքորոշումը, որ իշխանությունները պետք է տան հրաժարական, և պետք է լինեն արտահերթ ընտրություններ.

«Ընտրությունների արդյունքում նոր ձևավորված իշխանությունները պետք է անեն ամեն ինչ, որ երկիրը հանեն այս իրավիճակից, իսկ իշխանությունը ձևավորում է ժողովուրդը: Այստեղ պետք է չէ՞ ենթատեքստեր ման գալ, շատ հստակ և հասկանալի է՝ իշխանությունը հրաժարական է տալիս և շտապ արտահերթ ընտրություններ են անցկացվում: Շատ հստակ, պարզ, հասկանալի է, կոչ եմ անում չփորձել փնտրել ենթատեքստեր, չի ստացվի, որովհետև որքան էլ ոմանց դուր չգա, ելքը հետևյալն է՝ իշխանության հրաժարական և արտահերթ ընտրություններ»:

Արման Աբովյան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին