f

Անկախ

«Վատն է այն աշակերտը, որը չի գերազանցում իր ուսուցչին»


«Վատն է այն աշակերտը, որը չի գերազանցում իր ուսուցչին»

Ինչպես տեսանք, իր պաշտոնավարումը սուտ խոսալով սկսած առողջապահության նոր նախարար Ա․Ավանեսյանը չի պատրաստվում դրանով սահմանափակվել և ակտիվ զարգացնում է Ա․Թորոսյանի սուտ խոսալու և, կներեք ժարգոնիզմի համար, «բլթցնելու» ավանդույթը (այլ բառ այդ երևույթը նկարագրելու համար չունեմ)։

Նոր տարուց առաջ Ա․Թորոսյանը, կատարելով «խորը» վերլուծություն և կարծելով, որ մարդիկ հյուր գնալով արագ-արագ իրար կվարակեն, «բլթցրեց» և կանխատեսեց հունվարի երկրորդ կեսին «երրորդ ալիքը»։ Բայց համաճարակը զարգանում է սեփական կանոններով, որոնց մասին Թորոսյանը մոռացել էր հարցնել մասնագետներին, և հունվարն անցավ հանգիստ։ Հիմա, այն «բլթոցը» մեղմելու համար «բլթցրեց» արդեն Ավանեսյանը, ասելով, որ հունվարին «երրորդ ալիքը» չեղավ՝ որովհետև նոյեմբեր-դեկտեմբերին ժողովուրդը «ունեցավ շատ լավ հանրային վարքագիծ, երբ համատարած մեծամասնությունը դիմակ էր կրում» և, հատկապես նոր տարվա գնումներ կատարելիս, «շատ ավելի խիստ կերպով հետևում էին կանոնները և դիմակները կրում էին»։ Տիկի՛ն, դուք ո՞ր երկրում եք ապրում, դուք ուզում եք ասել, որ պատերազմից հետո իր ամեն ինչը կորցրած, սարսափելի շոկի մեջ գտնվող ժողովուրդը ինչ-որ կանոննե՞ր էր պահում։ Դուք տանից դուրս եկել ե՞ք, ամբողջ երկիրը այդ օրերին հոգեհանգիստների և թաղումների մեջ էր։ Ի՞նչ զգոնության և կանոնների մասին է խոսքը։ Համաճարակը զարգանում է սեփական կանոններով, որոնց մասին դուք տեղյակ չե՛ք։

Լրագրողը հարցնում է՝ «բնական շեմի հաշվարկ ունե՞նք, բնական իմունիտետով Հայաստանը ի՞նչ երկիր է», և ներկայացնում է սեփական դիտարկումը, որ իր շրջապատի մարդկանցից 50%-ից ավելն արդեն իսկ վարակվել են, և դա կարելի՞ է արդյոք ընթանրացնել ամբողջ բնակչության համար: Եվ դրան ի պատասխան հնչում է հերթական «բլթը», որ այդպես չի կարելի ընթանրացնել, և «գիտական որոշակի աշխատանք պետք է իրականացվի, որ նման եզրահանգումների գանք»։ Բա էս մի տարի ինչո՞վ էիք զբաղված, ա՛յ ձեր ցավը տանեմ, բա դուք ինչի՞ համար եք այդ աթոռին նստած, բա մեռան մասնագետները այդ հետազոտությունների, «գիտական որոշակի աշխատանքների» անհրաժեշտության մասին խոսելով․․․

Երկու օրվա մեջ երկու հարցազրույցներում այնքան սուտ և «բլթոց» եղավ, որ բոլորը մեկնաբանելու համար նորմալ մարդու առողջությունը չի հերիքի։

Թորոսյա՛ն, շնորհավորում եմ, քո աշակերտը քեզ գերազանցեց։

Էդուարդ Հովհաննիսյան ՖԲ Գրառում ՀՀ Առողջապահության նախարարություն խմբագրի ընտրանի

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին