Հյուսիսային Մակեդոնիայում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) կայքը: Գրում է Gazeta.ru-ն։
Ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գոստիվար քաղաքից 18 կմ հեռավորության վրա: Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով ժամը 21.17-ին (մարտի 13-ին ՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00.17-ին):
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Մարտի սկզբին Հունաստանում 6.0 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: