f

Անկախ

«Պայքար պլաստիկով աղտոտման դեմ». Սպառողի իրավունքների պաշտպանության օրվա կարգախոսն է


Միջազգային հանրությունը մարտի 15-ը նշում է որպես սպառողի իրավունքների պաշտպանության օր, որն այս տարի անցնում է «Պայքար պլաստիկով աղտոտման դեմ» կարգախոսով: Երկրագնդի պլաստիկի թափոններով աղտոտվածությունն արդեն դարձել է համաշխարհային լուրջ խնդիր, որը պահանջում է համակարգված միջազգային լուծումներ:

Ինչպես և նախորդ չորս տարիներին, այս տարի էլ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության ակտիվ աջակցությամբ ու ֆինանսավորմամբ, մարտի 15-ին նախորդող շաբաթվա ընթացքում անցկացրել է իրազեկման մի շարք միջոցառումներ, պատրաստել տեղեկատվական հոլովակ և բուկլետներ: ՌԶԳ ՀԿ-ի հետ համագործակցությունն իրականացվում է այդ կազմակերպության կողմից Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում: 

ՍԱՏՄ ղեկավարի հրավերով, սպառողի իրավունքների պաշտպանությանը նվիրված միջողառումներին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանը: Երկու գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախում առկա խնդիրները՝ հատկապես սննդամթերքի անվտանգության և անասնահամաճարակային իրավիճակի առումով: ՀՀ ՍԱՏՄ ղեկավարն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու արցախյան կառույցին ցանկացած ՝ թե իրազեկման, թե մասնագետների, թե մեթոդական նյութերի տրամադրման, հարցում:

Իրազեկման միջոցառումների շրջանակում՝ Երևանի դպրոցներից մեկում և Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը խոսել է սպառողի իրավունքների ու պարտականությունների մասին, աշակերտների և ուսանողներին ներկայացրել, թե որքան կարևոր է կրթված և իրազեկ լինելը՝ սեփական իրավունքները պաշտպանելու, լսելի լինելու և չմոլորեցվելու տեսանկյունից: Անվտանգությունը սպառողի անքակտելի իրավունքն է և, ինչպես նշել է ՍԱՏՄ ղեկավարը, սննդամթերքի ոլորտում այն պաշտպանելու համար սպառողն ինքը որոշակի պարտականություններ ունի. լինել ուշադիր, պահպանել անվտանգության որոշակի նորմեր և, խախտումներ նկատելու դեպքում, տեղեկացնել համապատասխան պատկան մարմնին:

ԱՀ ՍԱՊԾ պետ Արթուր Ներսիսյանը հավաստիացրել է, որ այս օրերին իրազեկման ակցիաներ են անցկացվում նաև Արցախում: Հետպատերազմյան շրջանում խնդիրները շատ են, սակայն արցախցիները՝ թե սնունդ արտադրողները, թե իրացման ցանցի գործընկերները, մեծ պատասխանատվությամբ են մոտենում սննդամթերքի անվտանգության խնդիրներին, նշել է Արթուր Ներսիսյանը: 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն ուսանողներին է ներկայացրել մի քանի վիճակագրական տվյալներ, որոնց ահռելիությունը ցույց է տալիս, թե ինչ աղետալի հետևանքներ կարող է ունենալ երկրագնդի համար պլաստիկե թափոնների ավելացումը: Դրա դեմ չպայքարելու արդյունքում 2050 թվականին համաշխարհային օվկիանոսներում ավելի շատ պլաստիկ կլինի, քան ձուկ: Ամեն տարի օվկիանոս է թափվում 8 միլիոն տոննա պլաստիկ, 100000 ծովային կաթնասուններ, կրիաներ և 1 միլիոն ծովային թռչուններ են սատկում այդպիսի աղտոտումից:

Ակնկալվում է, որ իրազեկման արշավները կարևոր դեր կունենան սպառողների, կառավարությունների, պլաստիկ արտադրողների միավորման և այս համաշխարհային ճգնաժամը հաղթահարելու գործում:

Դառնալով սննդամթերքի անվտանգությանը, հիշեցնենք, որ բնակչության սպառման համար մատակարարվող սննդամթերքի անվտանգության ապահովման խնդիրը համարվում է մեր երկրի պարենային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը: Տեղեկացված սպառողը, որը սննդամթերքի ընտրությունն իրականացնում է գրագետ՝ հաշվի առնելով դրա անվտանգությունն ու որակը, մեծագույն ներդրում է կատարում սննդամթերքի անվտանգության համակարգի կայացման գործում:

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին