f

Անկախ

Այդ քաղցր բառը՝ իշխանություն


Համաշխարհային ողջ պատմության ընթացքում՝ սկսած նախնադարյան կարգերից, վերջացրած ժամանակակից հանրապետական կառավարման համակարգից, բոլոր իշխանության հասած գործիչները սևեռվել են իրենց իշխանությունը հնարավորինս երկարացնելու մոլուցքով։

Այո, պատմությանը հայտնի են առանձին դեպքեր, երբ որևէ գործիչ ոչ միայն չի ցանկացել շարունակել մնալ իշխանության, այլև ի սկզբանե  հրաժարվել է դրանից։ Սակայն սրանք բացառություններ են ընդհանուր օրինաչափության մեջ։ Ուղղակի ժամանակակից, քաղաքակիրթ երկրներում օրենքներով և ավանդույթով, իշխանության եկած անձը թեկուզ դժկամությամբ, ստիպված  լքում է պաշտոնը։

Այժմ չեմ ցանկանում անդրադառնալ նույն համաշխարհային պատմության առանձին դեպքերին, այլ ներկայացնել նորանկախ  Հայաստանի  30-ամյան պատմությունը։ Ցավոք, Հայաստանում չստեղծվեց վերը նշված պետական մտածողության ավանդույթ։

1991 թ․ ընտրվելով Հայաստանի նախագահ, Լևոն Տեր-Պետրոսյանը բացարձակապես չէր պատրաստվում հեռանալ իշխանությունից։ Նրա ղեկավարությամբ կեղծվեցին 1995 թ․ խորհրդարանական և  1996 թ․ նախագահական ընտրությունները։

Չնայած ըստ ՀՀ Սահմանադրության նույն անձը չէր կարող երկու անգամ անընդմեջ առաջադրվել նախագահի թեկնածու, 1997 թ․ ասուլիսին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց․ «Եթե ժողովուրդը խնդրի, ապա 2001թ․ ընտրություններին կմասնակցեմ»։ Պարզ է, նա կդիմեր Սահմանադրական Դատարան (ՍԴ) և ՍԴ-ն որոշում կկայացներ, որ քանի որ Սահմանադրությունը ընդունվել է 1995 թ․, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահական առաջին ժամկետը չի հաշվվում։

Սակայն, 1998 թ․ Լևոն Տեր-Պետրոսյանը «հայտնի ուժերի» ճնշման տակ հրաժարական տվեց։ Կարո՞ղ էր Լևոն Տեր-Պետրոսյանը պայքարել և չհանձնել իշխանությունը։ Կարծում եմ՝ կարող էր, բայց ամեն դեպքում նա նախընտրեց հեռանալ, բայց չկործանել պետությունը։

Հայաստանի հաջորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես դարձավ նախագահ երկու անգամ նախագահական ընտրություններ կեղծելով։ Ցանկանո՞ւմ էր նա նույնպես մնալ իշխանության։ Համոզված եմ՝ այո։ Նա նույնպես կարող էր դիմել ՍԴ, վկայակոչելով 2005թ․ սահմանադրական փոփոխությունները։ Սակայն կարծում եմ նա գնաց այլ ճանապարհով, հուսալով շարունակել իր իշխանությունն արդեն վարչապետի պաշտոնում։ Այդ նպատակով ստեղծվեց «Բարգավաճ Հայաստանը»։

Ինչևէ, նա նույնպես հեռացավ իշխանությունից, վտանգի տակ չդնելով պետությունը։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես նախագահական երկու կեղծված  ընտրությունների արդյունքում տասը տարի իշխանության ղեկին էր։ Իշխանությունը հավերժացնելու համար նա նախաձեռնեց սահմանադրական փոփոխություններ և արդեն այսպես կոչված խորհրդարանական համակարգում դարձավ վարչապետ։

Սակայն 2018թ․ նա հրաժարական տվեց,և ինչպես իր նախորդները պետականությունը նախընտրեց իր իշխանությունից։

Եվ վերջապես, 2018 թ․ ստի և կեղծիքի հեղափոխության արդյունքում վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը։ Նրա շուրջ երեք տարվա իշխանության տարիներին Հայաստանը բոլոր առումներով ձախողվեց, իսկ արցախյան պատերազմի պարտությունը, հազարավոր զոհերն ու Արցախի կորուստը, բերել են Հայաստանի լինել-չլինելու հարցին։

Եթե սրան ավելացնենք նաև այն հանգամանքը, որ Հայաստանի նախորդ երեք ղեկավարները, մեկն ավելի շատ, մյուսն ավելի քիչ, հարգանք էին վայելում միջազգային ասպարեզում, իսկ այժմյան վարչապետն արհամարհված  է բոլորի կողմից, ապա պատկերն առավել ամբողջական կլինի։

Եվ այս պայմաններում, ի տարբերություն Հայաստանի երեք նախորդ ղեկավարների, այսօր ունենք մի անձնավորություն, ում համար սեփական իշխանությունը վեր է Հայոց պետականությունից։

Նա պատրաստ է  հայրենակիցների արյուն թափել, կործանել պետությունը, դառնալ օտարների խամաճիկ, բայց չհեռանալ իշխանությունից։ Եվ նորից, ներեցեք, համաշխարհային պատմությունից․ չի եղել, այո՝ չի եղել  դեպք, երբ պատերազմը տանուլ տված, հայրենիքի մի մասը թշնամուն հանձնած որևէ երկրի ղեկավար շարունակի մնալ իշխանության։ Եվ սա դեռ քիչ է, դեռ նա ունենա աջակիցներ և պաշտպաններ։ Իսկ ամենասարսափելին անտարբերներն են։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Հ․Գ․ Ընթերցողներին հիշեցնեմ, որ ինքս անխնա քննադատել եմ Հայաստանի բոլոր երեք նախագահներին։

Աղբյուրը՝"Առավոտ՛՛

 

Ավետիք Իշխանյան իշխանություն Նիկոլ Փաշինյան վարչապետի հրաժարական խմբագրի ընտրանի

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին