Ասում են՝ իբր Փաշինյանը ստիպված է գնում ընտրությունների: Նա կանցկացնի դրանք երկու-երեք ամիս անց: Եվ հիմա, տղաներ, սկսվում է դժվարինը՝ ինչպես արագ վերացնել ներքին տարաձայնությունները, կողմնորոշվել թեկնածուների հարցում, շտաբ ձևավորել, տարածաշրջանային շտաբներ, բջիջներ տեղերում, դիտորդներ, քարոզիչներ, փողատերեր, խուլիգաններ, հանձնաժողովների ղեկավարներ:
Վայ, մամա ջան: Էս ինչքան աշխատանք կա: Նա կազմակերպչական կառույցներ ունի: Եվ հաղթում է նա, ով դրանք ունի, ոչ թե նա, որին սիրում է մեծամասնությունը:
Դեռ մեծամասնությանը պետք է տանել ընտրախցիկներ, հաշվել, զատել «վարչառեսուրսը», պաշտպանել: Կարճ ասած, ընկեր հայեր, թանկագին «Փրկություն», մայդանը կամ ռազմական հեղաշրջումն ավելի հեշտ է, քան հաղթանակն ընտրություններում: