f

Անկախ

Սահմանադրական դատարանը դեռևս վարույթ չի ընդունել նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը


Սահմանադրական դատարանը դեռևս վարույթ չի ընդունել նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը՝ կապված  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականության հարցի հետ։

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը, չստորագրելով ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ վարչապետի միջնորդությունը, ՍԴ դիմեց ոչ թե Գասպարյանին ազատելու վարչապետի միջնորդության սահմանադրականությունը որոշելու, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի մասով։

Նախագահը մասնավորապես վիճարկում է օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոն զբաղեցնող պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատումն իրականացվում է սույն օրենքի 35.1-ին հոդվածով բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնի նշանակելու համար սահմանված կարգով:

«Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից` առկա են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքեր, թե ոչ»,- ասված է օրենքի 3-րդ մասում, իսկ առաջին մասը սահմանում է Պայմանագրային զինծառայողի զինվորական պաշտոնից ազատելու դեպքերը՝ «Այլ պաշտոնի նշանակվելու դեպքում, հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման պատճառով, ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու կամ կարգապահական տույժի կարգով, զինծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելիս և կալանքը որպես խափանման միջոց ընտրվելիս կամ հարուցված քրեական հետապնդման շրջանակներում նրա պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման որոշում կայացնելիս, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով կալանքի կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու արգելքի ձևով պատժի դատապարտվելու դեպքում, հիվանդանոցային բուժման մեջ գտնվող պայմանագրային զինծառայողի` զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելիս, մեկ ամսից ավելի ժամկետով անհարգելի պատճառով ծառայության չներկայանալու դեպքում, գերության մեջ գտնվելու դեպքում, վեց ամիսը գերազանցող ժամկետով ռազմաուսումնական (կամ առկա ուսուցմամբ ոստիկանական ուսումնական) հաստատություններ, համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ, ասպիրանտուրա, դոկտորանտուրա, կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա ընդունվելու կամ Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության ռազմաուսումնական կամ այլ հաստատությունում վերապատրաստման գործուղվելու դեպքում, զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում»:

ՍԴ-ից մեզ ասացին, որ դիմումի նախնական ուսումնասիրումը պետք է ավարտվի դիմումը մուտքագրելուց հետո ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում, դիմումը ՍԴ է մուտքագրվել մարտի 10-ին: Այնուհետև կհրավիրվի աշխատակարգային նիստ դիմումը քննության ընդունելու հարցին լուծում տալու համար: Աշխատակարգային նիստում լուծում կտրվի նաև գործով զեկուցող նշանակելու հարցին, եթե, իհարկե, դիմումն ընդունվի քննության։

Սահմանադրական դատարան Արմեն Սարգսյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին