Հայաստանի Կենտրոնական բանկն է մեղավոր շուկայում գների բարձրացման եւ դրամի 12 տոկոսով արժեզրկման համար: Այս մասին մարտի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում սննդամթերքի թանկացումը կապված է բացառապես դրամի դեւալվացիայի հետ: «Դրանում մեղավոր է մեր Կառավարությունը: Ամեն ինչ տեղի է ունեցել նրանց տգետ քաղաքականության հետեւանքով: Հիմնական մեղավորներն են Կառավարությունը եւ Կենտրոնական բանկը»,- նշեց Բերբերյանը: