f

Անկախ

Ղարաբաղում ունեցել ենք մոտ 3000 հա մշակվող հողի կորուստ. Ագրարագյուղացիական միություն


Ղարաբաղում մի շարք տարածքների կորուստը հանգեցրել է նաեւ 100 հազար տոննա հացահատիկի, շուրջ 1300 հա նռան այգու, մոտ 300 հա արքայանարինջի, խաղողի այգիներով ահռելի տարածքների, մոտ 250 հա սոխի տարածքների կորստի: Ընդհանուր առմամբ կորցրել ենք մոտ 3000 հա մշակվող հող: Այս մասին մարտի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը:

Ընդ որում՝ նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ այդ տարածքները չեն կորցվել, այլ, ըստ էության, ամբողջությամբ հանձնվել են հակառակորդի վերահսկողությանը:

Փորձագետի գնահատմամբ՝ ֆինանսական վերահաշվարկով, եթե ելնենք մեծածախ շուկայի ծավալներից, ապա կորցվել է ավելի քան 100 մլն դրամ: Ինչպես նշեց Բերբերյանը, այս դեպքում խոսքը ամենամյա շահույթի մասին է, որն այլեւս չկա:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին, փորձագետն ընդգծեց, որ այս ոլորտում ճգնաժամը սկսվել եւ մեծապես պայմանավորված է բանկերի գործունեությամբ, ինչպես նաեւ Կառավարության իրականացրած քաղաքականությամբ, որը գյուղատնտեսության ոլորտը սուբսիդավորելու փոխարեն, ակտիվ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում բանկային ոլորտին:

«Միակ հաջողված փորձը, որն ապացուցել է իր արդյունավետությունն ու հուսալիությունը, գրանցվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ»,- հայտարարեց Բերբերյանը՝ պարզաբանելով, որ Քոչարյանի հետ քննարկումներից հետո որոշվել է սկսել ցորենի տարբեր տեսակների ակտիվ արտադրություն:

Ագրարագյուղացիական միության նախագահի հավաստիացմամբ՝ այն տարիներին Կառավարությունը եւ ֆերմերները հավասար չափով ներդրում էին կատարում արտադրանքի այդ տեսակի արտադրության մեջ՝ չդիմելով միջնորդների ծառայության՝ ի դեմս բանկերի:

Հրաչ Բերբերյան

Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ավելին
Ավելին