f

Անկախ

Նիկոլը,պետբյուջեն և ընտրությունները


Մի քանի բյուջետային նկատառումներ այն մասին, թե ինչու Նիկոլին չի կարելի թույլ տալ, որ ընտրություններ անցկացնի։

Տեսե՞լ եք ինչպես են լափում նիկոլականները․ ինքնամոռացու անթաքույց։ Լափում են ամեն ինչ՝ օգնության քնապարկեր, ասֆալտ, պատվաստանյութեր, տոնածառ, սիգարետ, կանխիկ փող, զրահաբաճկոն, կալաշնիկովներ՝ ամեն ինչ։ Ու երբ բռնացնում ես լափելու պահին, փշրանքներն էլ չեն մաքրում արդեն ճերմակող մորուսի ու բեղիկների վրայից, բայց կարողանում են քեզ վրա հառել անմեղ աչուկները ու լիքը բլդուղով քրթմնջալ․ «Էդ ես չեմ, էդ նախկիններն են», ու շարունակում են ծամել։

Քանի որ ունեն շատ տարտամ պատկերացումներ պետականության ու Հայրենիքի մասին, ուստի տեղյակ չեն, որ կան բաներ, որոնք չի կարելի լափել։ Օրինակ, «Հայաստան» հիմնադրամից լափածից դեռ շատ երկար է ցավալու փորերը։

Ու նաեւ՝ բացարձակ չեն տարբերում իրենց գրպանը պետական բյուջեից։ Օրինակ, Նիկոլի հանրահավաքին մարզերից բերած ավտոբուսներին ոչ մի կերպ չէր կարելի կառավարության որոշումով գումար հատկացնել։ Դիմեիք օլիգարխներին, ձեր կուսակցական հիմնադրամից մուծեիք, ԱԱԾ-ով վախեցնեիք-փողը չտայիք՝ բայց ոչ բյուջեից վճարեիք։

Հիշում եք, չէ՞, որ Արցախի ընտրություններում իր թեկնածուի հաղթանակն ապահովելու համար մի սորոսականի բյուջեից միլիոններ հատկացրեց։

Եվ ուրեմն, այսպիսի բյուջետային պատկերացումներով Նիկոլը ուզում է ընտրություններ անել, ընդ որում, այս ընտրությունների վրա նա դնելու է բոլոր դրույքները, քանի որ Նիկոլի համար սա կենաց եւ մահու խնդիր է "Մահ-բանտ, կամ հաղթանակ-ազատություն", ընտրություններում պարտվելու դեպքում նա լավագույն դեպքում կազատազրկվի։

Պատկերացնում եք ի՞նչ է կատարվելու բյուջեի հետ․ ընտրողներին տեղամաս բերող ոչ միայն ավտոբուսները, այլեւ տաքսիներն ու հեծանիվներն են վճարվելու բյուջեից, բյուջեի հաշվին քյաբաբ ու օղի են հյուրասիրելու քվերակության սեղանների մոտ, եւ վերջապես մրցունակություն ապահովելու համար կմեծանա ընտրակաշառքը՝ բյուջեից ամեն ՔՊ ընտրողի կտրամադրվի 20 հազարական դրամ՝ եթե պետք լինի՝ ամեն մեկի համար կառավարության առանձին որոշում կընդունվի։ Եթե բյուջեում ինչ որ մնացորդ էլ մնա՝ բիթքոին կառնեն, որ հաջորդ իշխանությանը մի քոռ կոպեկ էլ չհասնի։

«Ինձնից հետո թեկուզ ջրհեղեղը» շատ մեղմ է Նիկոլի դեպքում, իրենից հետո կարող է լինել նաեւ երկրաշարժ, հրաբխի ժայթքում, երկնաքարերի կարկուտ, համաճարակ, պատերազմ (չնայած համաճարակն ու պատերազմը արդեն իր օրոք է), մորեխների արշավանք կամ մարսեցիների հարձակում՝ այդ ամեն ինչի վրա իրենք պետք է որ թքած ունենան, քանի որ արդեն ցմահից երկար բանտարկություն չեն շալակի պարտության դեպքում։

Իսկ բոլոր կեղծիքները մեկտեղելով հաղթանակ փախցնելու դեպքում առավել եւս թքած կունենան․ եթե մեկը բողոքի ցրտից ու սովից, միանգամից ասֆալտին կպառկեցնեն, պատերով կծեփեն ու ծակը կկոխեն։ Որ անկապ քաղաքացիների վրա իզուր մեր փողերը՝ բյուջեն, չծախսեն։

Աղասի Ենոքյան ՖԲ Գրառում արտահերթ խորհրդարանական ընտրություններ Նիկոլ Փաշինյան խմբագրի ընտրանի

Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
Ավելին
Ավելին