f

Անկախ

Այս պահին 300 անձ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, գործընթացը շարունակվում է, սպասում ենք հաջորդ խմբաքանակին. Անահիտ Ավանեսյան


Լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու մասին քննարկումներ չունենք, մեր քաղաքականությունն ուղղված է արդեն իսկ սահմանված սահմանափակումները ճիշտ կերպով իրագործելու և ամբողջ ծավալով իրականացնելու համար. լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

 

«Մենք ունենք սահմանված ռեժիմ, որ այն դպրոցները, որտեղ վարակման ցուցանիշները մեծանում են, և մենք ունենք բռնկում, կարանտինի ստեղծված գործիքակազմով իրենք անցնում են օնլայն ռեժիմի, որպեսզի ընդհանուր դասապրոցեսը չխաթարվի: Այսպիսի լոկալ լուծումները հնարավորություն են տալիս մի կողմից զսպելու վարակի տարածումը, պաշտպանելու տվյալ դպրոցի անձնակազմին, ընտանիքներին, երեխաներին, բայց այն դպրոցներում, որտեղ իրավիճակը լավ է, շարունակվելու է դասապրոցեսը»,- նշեց նա:

Հարցին, թե անհետ կորած զինծառայողների ծնողները դժգոհում են ԴՆԹ արդյունքներից, օրինակ՝ մեկ եղբայրը անալիզ է հանձնել եղբորը գտնելու համար, և մասունք են բերել Ջաբրայիլից, իսկ մյուս եղբայրն անալիզ է հանձնել, մասունք են բերել Զանգելանից, նաև զոհված զինծառայողի մայր Անահիտ Ադոյանը նշել է, որ իր որդու մասունքը բերել են, բայց ինքը հրաժարվում է վերցնել, մինչև արտասահման փորձաքննության չուղարկվի, Ավանեսյանը պատասխանեց, որ եթե կա կոնկրետ դեպք, որի հետ կապված կներկայացնեն անուն ազգանուն, որ իրենք իդենտիֆիկացնեն՝ խնդիրը ինչի հետ է կապված, գրավոր կերպով թող ուղարկեն, կպատասխանեն. «Անահիտ Ադոյանի հետ մեր աշխատակիցները կապի մեջ են, նրան տրամադրվել է բոլոր անհրաժեշտ իրեն հուզող հարցերի պատասխանները, պատրաստ են կրկին հանդիպել՝ քննարկելու, բողոքը լսելու և կոնկրետ դեպքի վերաբերյալ լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու, պարզելու խնդիրը»:

 

Խոսելով կորոնավիրուսի թվերի աճի մասին՝ Ավանեսյանն ասաց, որ արվում է ամեն ինչ, որ իրավիճակը չլարվի, և առողջապահական համակարգը հնարավորություն չունենա լիարժեք կերպով տրամադրելու բժշկական օգնություն՝ ավելացնելով, որ այս պահին 10 կենտրոն է սպասարկում կորոնավիրուսով հիվանդներին:

Հարցին, թե բրիտանական և հարավաֆրիկյան շտամի վերաբերյալ Հայաստանում արդյո՞ք հետազոտություն իրականցվում է, այդ շտամներով վարակված մարդիկ կա՞ն, և թեստավորումը նույն կորոնավիրուսի թեստով է իրականցվում, թե այլ հետազոտություններ կան, Ավանեսյանը պատասխանեց, որ լրացուցիչ հետազոտություններ պետք է անցկացվեն, որ տվյալ շտամի ԴՆԹ-ն հասկանան, թե որ շտամն է, սակայն նախորդ ժամանակահատվածում իրականացված հետազոտությունների ընթացքում չեն հայտնաբերվել նման շտամներ. «Իհարկե, հակահամաճարակային իմաստով շատ կարևոր է հասկանալ, մենք ունենք ներթափանցում նման շտամների, թե չունենք և ամեն ինչ անում ենք, որ կարողությունները մեծացնենք»:

Խոսելով իրականացված պատվաստումների մասին՝ նախարարը նշեց.

«Այս պահին երեք հարյուր անձ պատվաստվել է պատվաստանյութով, գործընթացը շարունակվում է, հաջորդ խմբաքանակները պետք է գան Հայաստան, այդ ժամանակ ավելի լայն շրջանակի պատվաստում կանցկացվի»:

Նա տեղեկացրեց, որ այս պահին պատվաստումն իրականացվում է «Սպուտնիկ- Վ» պատվաստանյութով:

ՀՀ Առողջապահության նախարարություն Անահիտ Ավանեսյան

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին