f

Անկախ

Հայաստանը «Կովիդ 19» հավարակի պատվաստանյութի ձեռքբերման որևէ պայմանագիր չունի. ՀՀԿ


Հայաստանը «Կովիդ 19» հավարակի պատվաստանյութի ձեռքբերման որևէ պայմանագիր չունի։ Այս մասին հայտնել են ՀՀԿ հանրային ըդնունարանից:

Հաղորդագրության մեջ ասվում է.

«Հայաստանի Հանրապետությունում համավարակի հետևանքով ստեղծված ծանր պայմաններն ու առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածությունը շարունակվում են։

Օրհասական է մնում խնդրի արագ լուծմանն ուղղված արդյունավետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։

Համաշխարհային առաջատար առողջապահական համակարգերում համավարակի դեմ պայքարի արդյունավետ եղանակ է համարվում պատվաստման գործընթացի արագ ու արդյունավետ իրականացումը։

Այս կապակցությամբ ՀՀ-ում տիրող իրավիճակի համալիր գնահատման համար ՀՀԿ Հանրային ընդունարանի կողմից հարցում է իրականացվել առողջապահության նախարարություն։

Հարցման արդյունքներով պարզ դարձավ, որ՝

 մինչ այս պահը ՀՀ-ում առկա է 1030 անձի համար պատվաստանյութ, որը տրամադրվել է որպես նվիրատվություն։

 Մինչ այս պահը նախարարությունը չի կնքել պայմանագիր աշխարհում արդյունավետության ամենաբարձր ցուցիչով դասվող պատվաստանյութերից մեկի՝ «Sputnik-V»-ի ձեռքբերման համար։ Նախարարությունից հայտնել են միայն բանակցությունների փուլի մասին։

 Հարցման իրականացման պահին, ըստ էության ՀՀ-ն չունի որևէ պայմանագիր, որևէ պատվաստանյութի ձեռքբերման համար։

Այսպիսով՝ ավելի քան մեկ տարի տևող համավարակն ու ավելի քան հինգ ամիս համավարակի դեմ պատվաստանյութերի առկայության պայմաններում, ՀՀ իրավասու մարմինների անգործությունը շարունակվում է։

Գործնական քայլեր ձեռնարկելու փոխարեն առկա են ոչնչով չհիմնավորվող հավաստիացումներ «բավարար քանակի պատվաստանյութերի ձեռբերման մասին»

Կից ներակայացնում ենք Նախարարության պատասխանը։

ՀՀԿ ՀՀ Առողջապահության նախարարություն

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին