Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 5-ին, ժամը 17:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Մեդովկա և Սվերդլով գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։12-ին, մարվել՝ 21։25-ին։ Այրվել է մոտ 70 հա խոտածածկույթ։