f

Անկախ

Ինտերպոլի կողմից տրված փաստաթղթով հիմնավորվեց մեր դատախազության, ՀՔԾ-ի ու իրենց քաղաքական պատվիրատուների հանցանքը. հիմա եկել է պատասխան տալու ժամանակը. Գևորգ Կոստանյան. Aysor.am


ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր է տեղեկացել Ինտերպոլի՝ Մարտի 1-ի գործի հետ կապված իր վերաբերյալ փաստաթղթի մասին։

«Եթե ես այդ փաստաթուղթն ունենայի իմ տրամադրության տակ կամ տեղյակ լինեի, ես ավելի վաղ այդ ամենը կանեի, այնպես որ՝ Թագուհի Թովմասյանի հրապարակածն ինձ համար անակնկալ էր ու շատ հաճելի անակնկալ էր», - Aysor.am-ի հետ զրույցում հայտարարեց Գևորգ Կոստանյանը։

Նա ասաց, թե մինչև հիմա Ռուսաստանի Դաշնության դատախազությունն ու իրավապահ մարմիններն էին մերժել Հայաստանի իրավապահ մարմիններին՝ հետախուզում հայտարարել իր նկատմամբ՝ նշելով, թե իրականացվում է քաղաքական հետապնդում:

«Ի սկզբանե՝ Մարտի 1-ի գործի հետ կապված ես իմ դիրքորոշումը հայտնել եմ՝ ասելով, որ ապացույց ընդհանրապես գոյություն չունի: Երբ մեղադրանք առաջադրվեց, ես ասացի՝ գոնե մեկ ապացույց թող ներկայացնեն, ես իմ մեղքն ընդունեմ դրանից բխող հետևանքներով: Բնականաբար, չարեցին: Ավելին, ես հայտարարեցի՝ թող հրապարակային քննարկում կազմակերպեն, ես այդ պահին գամ Հայաստան ու հրապարակային ներկայացնեմ ամբողջ դիրքորոշումը, և ես, ինչպես պնդել եմ այն ժամանակ, որ ոչ մի ապացույց չկա իմ հետ կապված որևէ հարցով, փաստորեն, դա հաստատվեց Միջազգային ոստիկանության կողմից», - նշեց Կոստանյանը։

Նախկին գլխավոր դատախազի խոսքով՝ ապացուցողական բազա ընդհանրապես չկա նաև Մարտի մեկի գործով բոլոր մնացած անձանց վերաբերյալ, որովհետև այդ գործերը բոլորն իրար հետ պետք է փոխկապակցված լինեն ու, եթե մեկի վերաբերյալ ընդհանրապես որևէ ապացույց չկա, դա մեխանիկորեն ենթադրում է նաև մյուսների նկատմամբ ապացույցների բացարձակ բացակայությունը։

Կոստանյանը պնդեց՝ ինչպես նախկինում, այսօր էլ հայտարարում է՝ այս ամենը անհետևանք չի մնալու, առավել ևս այն պարագայում, որ կա համաշխարհային կարծիք՝ այս ամենը կեղծ էր, ձևական ու քաղաքական բնույթի։

«Այս փաստաթուղթը, որը հրապարակվեց, անբեկանելի ապացույց է, ինչը նշանակում է, որ, վստահաբար, մի շարք մարդիկ՝ թե դատախազներ, թե քննիչներ՝ իրենց ղեկավարներով հանդերձ, ունեն անբեկանելի մեկ ապացույց, որն իրենց մեղադրանքի հիմքն է։ Իհարկե, անխուսափելիորեն պատասխանատվության են կանչվելու ու ենթարկվելու ու արդեն իրենցից ոչ մեկ չի կարող ասել՝ «մենք օրենքով էինք ղեկավարվում», որովհետև հիմա ոչ թե քաղաքական մարմին, այլ՝ միջազգային իրավական մարմին ասաց՝ «տղերք, դուք ոչ միայն օրենքով չեք ղեկավարվել, այլև՝ ապօրինություններ եք արել»։ Այսինքն՝ մեր դատախազության, ՀՔԾ-ի ու իրենց քաղաքական պատվիրատուների հանցանքը հիմնավորվեց Ինտերպոլի կողմից տրված փաստաթղթով», - ասաց Գևորգ Կոստանյանը։

Թե ինչ դաս կարող է քաղել Ինտերպոլի այս փաստաթղթից իշխանությունը, նախկին գլխավոր դատախազը նշեց՝ դա արդեն իրեն էլ չի հետաքրքրում, որովհետև կարևորն այն է, որ աշխարհի մակարդակով հաստատվեց՝ այս իշխանությունը քաղաքական հետապնդումներ է իրականացնում ու ապօրինություններ անում։

«Ի՞նչ դաս քաղելու մասին է խոսքը, եթե իրենք դաս քաղող լինեին՝ այսպիսի բան չէին անի, առավել ևս, որ հենց սկզբից ասում էի՝ «տղերք, հիմք չկա, ապօրինություններ մի արեք, հետո պատասխան եք տալու»: Հիմա եկել է իրենց պատասխան տալու ժամանակը: Այս փաստաթղթի առկայությունը հենց այն է, որ իրենք միջազգային պատասխանատվության են նաև ենթարկվելու, այդ թվում, միջազգային քրեական պատասխանատվության», - ընդգծեց Կոստանյանը։

Թե երբ կվերադառնա Գևորգ Կոստանյանը Հայաստան, նա նշեց՝ տարիուկես առաջ է ասել՝ որ պահին հետախուզումը հանեն, նույն օրն ինքը Հայաստանում է լինելու։

«Տեսեք, հիմա ես ամբողջ աշխարհում հետախուզման մեջ չեմ, միայն Հայաստանում եմ հետախուզման մեջ։ Այս ամբողջ ընթացքում դիտմամբ արեցին, որ ես չվերադառնամ, որովհետև ես առաջին օրվանից ասել եմ՝ հետախուզումը հանեք, գամ, մտնեմ Հայաստան, հետո ուզում եք՝ կալանավորեք։ Անգամ պատերազմը, երբ որ սկսեց, ես ևս հայտարարեցի, և պաշտոնապես դիմեցի, էլի ասացի՝ հետախուզումը հանեք, գամ Հայաստան, հետո ուզում եք ինձ կալանավորեք, խնդիր չունեք: Անգամ դրան էլ չհամաձայնեցին, հասկանալի չէ՞, որ իրենց ամբողջ նպատակը ինձ չթողնելն է, որ Հայաստան գամ, որովհետև դրա հետևանքները պատկերացնում են բոլորը՝ և դատախազը, և ՀՔԾ պետը, և Նիկոլայը, ես իրեն Նիկոլայ եմ ասում միշտ (նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խմբ.)», - ասաց Կոստանյանը։

Նախկին գլխավոր դատախազը պնդեց՝ Մարտի մեկի գործը բացահայտված չէ։

«Նիկոլ Փաշինյանը սկզբից հայտարարում  էր, որ Մարտի մեկի գործը բացահայտված է, հետո արդեն հասկացավ, որ բացահայտված չէ ու ինքը, ինչպես միշտ, ստել է։ Այս վերջին հարցազրույցում ասաց՝ «իմ կարծիքով, բացահայտված է Մարտի 1-ի ֆոնը»։ Տարօրինակ էլ չէ, սա արդեն հոգեկան շեղումների մասին է խոսում։ Հիմա էլ ո՞նց կարող են ասել Մարտի 1-ը բացահայտված է, ո՞նց են ասում Մարտի 1-ը բացահայտված է, երբ միջազգային կառույցն ասում է՝«տղերք, դուք Մարտի մեկով քաղաքական հետապնդում եք անում»», - ասաց Կոստանյանը։

Հարցին՝ արդյոք Ինտերպոլի այս փաստաթուղթը բավարար չէ, որ Հայաստանը դադարեցնի իր նկատմամբ հետախուզումը, Գևորգ Կոստանյանն արձագանքեց. «Ցանկացած նորմալ, գրագետ իրավաբան Ինտերպոլից առաջ էլ պետք է հետախուզումը հանած լիներ, ցանկացած գրագետ իրավաբան, հատկապես, Ինտերպոլի այս փաստաթղթից հետո, պետք  է հետախուզումն էլ հաներ, գործն էլ կարճեր, բայց, քանի որ այսօր Հայաստանում այն մարդիկ, ովքեր զբաղվում են այս գործով, գրագիտության հետ առնչություն չունեն, հետևաբար, իրենց համար տարբերություն չկա», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյան այսօր հրապարակեց Ինտերպոլի մի փաստաթուղթ, որն ուղղված է ՀՀ ինտերպոլի ազգային բյուրոյին։  Ըստ փաստաթղթի՝ Ինտերպոլը հրաժարվել է հետախուզում հայտարարել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ։

Ըստ Թովմասյանի հրապարակած փաստաթղթի՝ Ինտերպոլը համարում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը անհիմն քաղաքական գործ են սարքել ու այդ գործով իրենք չեն կարող որևէ մեկի տեղաշարժը սահմանափակել կամ որևէ մեկի նկատմամբ հետախուզում հայտարարել։

Գևորգ Կոստանյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին