f

Անկախ

Ես չեմ համարում, որ «Լուսավոր Հայաստանը» կողմ է արտահերթ ընտրություններին. լավ եմ ճանաչում իրենց. Ալեն Սիմոնյան


Ես չեմ համարում, որ «Լուսավոր Հայաստանը» կողմ է արտահերթ ընտրություններին. ես համարում եմ, որ ԼՀԿ-ն գտնում է, որ ընտրություններ պետք չի անել եւ գտնելու է բազմաթիվ պատճառներ, որպեսզի խուսափի արտահերթ ընտրություններից՝ օգտագործելով այս ժամանակահատվածը իր դիրքը կարեւորելու համար: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Որովհետեւ լավ եմ ճանաչում իրենց գործելաոճը, գիտեմ, որ մշտապես ներկայացվում է մի տարբերակ, հետո փորձում են ինչ-որ պատճառների ու պայմանների բերումով այդ պայմանավորվածությունից կամ իրավիճակից խուսանավել, որը արդեն հայտնի գործելաոճ է: Ես նաեւ վստահ եմ, որ «Լուսավոր Հայաստանի» նաեւ այլ ընդդիմադիր գործիչներ այսօր իրականում չեն ուզում արտահերթ ընտրություններ, որովհետեւ իրենք գիտեն, որ իրենց գրեթե մեծամասնությունը չեն հաջողելու: Խոսքս հիշեք, հետագայում եւս ինչ-որ պատճառով հայտարարվելու է, որ իշխանությունն այ սենց արեց, դրա համար մենք չենք ուզում: Կրկնում եմ՝  ընդդիմադիր դաշտում գտնվողների 80 տոկոսը չի ուզում արտահերթ ընտրություններ՝ ի հեճուկս իրենց հայտարարությունների»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ընդդիմադիրներն էլ ասում են, որ իշխանությունը չի ուզում արտահերթ ընտրություններ, ԱԺ խոսնակն ասաց. «Թե բոլոր հարցումները, թե մարդկանց վերաբերմունքը խոսում է այլ բանի մասին: Եթե պարոն Մարուքյանն այդպիսի բան է ասում, կարող է իր համար ցանկալի դեսպանատան, ցանկալի կազմակերպության հարցմանն անդրադառնալ, կամ ինքը հարցում պատվիրել եւ տեսնել, թե որ դեպքում են իրենք հատում 1 տոկոսի շեմը»:

Հարցին, թե ինչու իշխանությունը չի ուզում ընդառաջ գնալ ընդդիմությանը եւ ընտրությունները կազմակերպել մինչեւ հունիսի 1-ը, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ընտրության իմաստը քաղաքական դաշտում կայունություն բերելն է, իսկ դրա  բաղադրիչ մասերից մեկն այն է, որ այսօր ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը, նրանք նույնպես այդ խպրոցեսին մասնակից լինեն: Իշխող ուժը արտահերթ ընտրությունների գնում է ներքաղաքական իրավիճակը լիցքաթափելու համար: Անել դա միանձնյա, քաղաքական առումով այնքան էլ ճիշտ չէ: Ժամկետների մասով որեւէ հստակեցում չկա, քննարկում է տեղի ունենում իմ կողմից նշված ուժերի հետ, ուզում ենք, որ նաեւ իրենց հմապատասխան լինեն ժամկետները:

Մենք նաև ունենք Ընտրական օրենսգրքի հետ կապված հարցեր, որոնք պետք է լուծվեն: Մենք բազմիցս  ասել ենք, որ ռեյտինգային համակարգը պետք է փոխվի: Հիմա պետք է հասկանանք, թե որն է յսօր ավելի կարեւոր: Այսինքն ընտրությունները մի քիչ հետաձգենք, որ օրենսգիրքը փոխենք, թե՞ շուտ անենք ընտրություններ, բայց հին օրենսգրքով»:

Ալեն Սիմոնյան Լուսավոր Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին