f

Անկախ

Իմ գնահատմամբ Նիկոլը ոչ միայն գործակալ է, այլ նաև հսկայական տեղեկատվության կրող է` հայրենազրկման, ցեղասպանության և մեր երկիրը քանդելու ծրագրում


Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունը վկայությունն է հերթական իմիտացիոն իրողության` Նիկոլին ճանապարհ դնելու հարցի վերաբերյալ, որը ներառում է ինչպես նրան ճանապարհել` երաշխավորել փախուստը, գնալ անմիջապես արտահերթ խորհրդարանական ընտրությունների և ինչպես, ում կողմից անցկացնել այդ արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

 Տեր-Պետրոսյանը իր այդ հայտարարությամբ դիրքորոշում է հայտնում ի պաշտպանություն Նիկոլի և ընդգծում նրան փոխարինողի իբրև անկողմնակալ լինելու փաստը` առաջարկելով ընտրության կազմակերպիչ նշանակել անկուսակցական փոխվարչապետին:

Տեր-Պետրոսյանն առաջարկում է Նիկոլին թույլ տալ դիմել փախուստի,նշելով հետևյալը․ «թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքն, իմ կարծիքով, վերջինիս անհապաղ և ինքնակամ հրաժարականն է և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում»:

Իմ գնահատմամբ Նիկոլը ոչ միայն գործակալ է, այլ նաև հսկայական տեղեկատվության կրող է` հայրենազրկման, ցեղասպանության և մեր երկիրը քանդելու ծրագրում: Հետևաբար նրան տրամադրելով իրավական երաշխիքներ, որ նա դիմի փախուստի՝ մեր երկիրը քանդողների ջրաղացին ջուր լցնելու գործողություն է:

Միևնույն ժամանակ հասկանալի է, որ Նիկոլի անպիտանության (լիկվիդացիայի) դեպքում, խնդիր է առաջանում վարչապետի թափուր տեղը մինչև արտահերթ ընտրությունների ավարտ, ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու ուղղությամբ: Այս հարցում էլ Տեր-Պետրոսյանը քողարկված ճարպիկ առաջարկ է անում՝ անկուսակցական հիմնավորմամբ:

Հիշեցնեմ, որ 2018 թվականի իշխանությունը փաթեթով է փոխանցվել: Փաթեթում են եղել նաև անկուսակցական Արմեն Սարգսյանը և նշված անկուսակցական փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

 

Հետևություն.

Նիկոլին հեռացնելու համար կտրուկ գործողությունների դիմելու այլընտրանքը հերթական իմիտացիոն առաջարկով փոխարինելը, խնդրին լուծում չի տալիս: Այնպիսի տպավորություն է կարծես նույն 2008 թվականի խաղավարներին է ուղղված Տեր-Պետրոսյանի հայտարաությունը, ովքեր մարտի 1-ինանվտանգ էվակուացրեցին Նիկոլին դեպքի վայրից, ապահովեցին նրա առոք-փառոք փախուստի մեջ գտնվելը և հետագա գործունեությունը:

Կարծում եմ խաղավարները առավելագույնը ստացել են, հետևաբար այլևս Նիկոլի կյանքը անպիտան է նրանց համար, և դեռ ավելին, որպես տեղեկատվության կրող նաև ավելորդ: Սակայն Նիկոլի հոգևոր հոր համար կարծես նրա կյանքը դեռ արժեք ունի, երբ գա պահը, ցանկանում է անվտանգ փախուստը երաշխավորված տեսնել և հոգեզավակին իշխանության բերածների ծրագրի շարունակայնությունն ապահովել: Կամ էլ ցանկանում է իր դերի մասին խոսել` ընդգծել, որ ինքը շարունակում է մնալ ասող, այս ձախողված քաղաքական համակարգում: Այդ իսկ պատճառով էլ առաջարկում է Նիկոլի տեղը, այդ նույն Նիկոլի ցեղասպան կառավարությունից մեկ այլ Նիկոլ նշանակել:

 

Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ

17 մարտի, 2021թ․

Զարուհի Փոստանջյան Նիկոլ Փաշինյան Լևոն Տեր-Պետրոսյան

Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ավելին
Ավելին