f

Անկախ

Ինչ՞ու ձերբակալվեց հայ գերուն խոշտանգածԱդրբեջանի ազգային հերոսը


Օրերս հայտնի դարձավ, որ Բաքվում ձերբակալվել է 55-ամյա պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Ռովշան Թելման օղլու Աքպերովը՝ Ադրբեջանի ազգային հերոս, և ոչ այնքան վաղ անցյալում՝ Ալիևների ընտանիքի սիրելին ու ընկերը:

Լուսանկարում հենց նա է՝ Գեներալ Աքպերովը, որ 2014 թվականի օգոստոսին, կտտանքների ենթարկելով Հայաստանից առևանգված Կարեն Պետրոսյանին, փորձում է ապացուցել, իբրև վերջինս դիվերսանտ է։ Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը իսկական ներկայացում էր սարքել՝ հասարակ հովվին հագցնելով զինվորականի հագուստ և ներկայացնելով որպես դիվերսանտ։ Գերեվարվելու հաջորդ օրը ադրբեջանական կողմը Կարմիր Խաչին հայտնել էր, իբրև Կարեն Պետրոսյանը մահացել է սրտանոթային սուր անբավարարությունից։
Հարց է առաջանում, այդ ո՞ր մեղքի համար հայերի նկատմամբ իր դաժանություններով հայտնի ադրբեջանցի «հերոսը» ձերբակալվեց։
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած Ղարաբաղյան երկրորդ պատերազմի սկսելու պահին գեներալ Աքպերովը ղեկավարում էր Բաքվի կորպուսը, իսկ մինչ այդ՝ առաջնագծի Շամհորի կորպուսը և հավակնում էր պաշտպանության նախարարի պաշտոնին: Նա ազատվեց աշխատանքից պատերազմի առաջին օրերին՝ առանց որևէ բացատրության:
Ձերբակալության փաստը մեղմ ասած ցնցեց Ադրբեջանի հասարակությանը։ Չէ որ խոսքը ոչ թե ինչ-որ հասարակ գեներալի մասին է, այլ Ադրբեջանի Գլխավոր Շտաբի նախկին պետի, Ազգային հերոսի մասին։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ավելի ուշ հայտարարություն տարածեց գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովին ձերբակալելու կապակցությամբ, որտեղ, մասնավորապես, նշվում էր․

«Ադրբեջանի քաղաքացի Էլչին Ֆադայ օղլու Ալիևի կանխամտածված սպանության փաստով  2001 թ. հունիսի 1-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում Ուկրաինայի դատախազությունը քրեական գործ է հարուցել՝ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, ձեռնարկվել են մի շարք քննչական միջոցառումներ: Քրեական գործն ուղարկվել է Ադրբեջան:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունում 2020 թվականին քրեական գործը քննելուց հետո, դատախազության ղեկավարության կողմից քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը չեղյալ հայտարարելով, վարույթը վերսկսվել է, և գլխավոր դատախազության քննչական վարչությունում , բազմաթիվ քննչական գործողություններ իրականացնելուց և գործում բավարար ապացույցներ հավաքելուց հետո, Ռովշան Թելման օղլու Աքպերովի կողմից այդ հանցագործության կատարման հիմնավոր կասկածներ են հաստատվել:

Այսպիսով, Ադրբեջանի քաղաքացի Ռովշան Աքպերովը, ծնված 1965 թ.-ին,  2001 թ.-ին Կիեւի «Սիկորա» սրճարանում իր և Էլչին Ալիևի միջև ծագած աննշան կոնֆլիկտի ժամանակ սպանել է վերջինիս՝ դանակով հարված հասցնելով նրա սրտի շրջանում:

2021 թ. մարտի 15-ին Ռովշան Աքպերովին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց է ընտրվել է կալանք՝ 4 ամիս ժամկետով»:

Բացելով այս քրեական գործի փակագծերը, պետք է փաստենք, որ դեռևս 2014 թվականին, երբ ՄԻԵԴ-ը սպանված Էլչին Ալիևի ընտանիքի հայցի հիման վրա հարցում է կատարել, պարզվել է, որ ուկրաինական ոստիկանությունը վաղուց գործը փոխանցել է Բաքվին։ Այնտեղ, սակայն, գործը կարճվել է։ Ակնհայտ է, որ Ալիևները չէին կարող քրեական հետապնդման ենթարկել իրենց ընտանիքին դեռևս 1995 թվականին ահռելի ծառայություն մատուցած գեներալին։
Մասնավորապես Գեներալ Աքպերովը որոշիչ դեր է ունեցել 1995թ․ոստիկանության հատուկ ջոկատի անկարգությունների և ռազմական հեղաշրջման փորձը ճնշելու գործում։ Այդ առիթով երեք տասնյակ մարդ արժանացավ Ադրբեջանի ազգային հերոսի կոչման, այդ թվում ՝ Ռովշան Աքպերովին: Իհարկե, ոչ ոք չէր պատրաստվում մեղադրել նման անձի կենցաղային սպանության մեջ, առավել եւս` նրան Ուկրաինային արտահանձնել: Եվ հանկարծ, 20 տարի անց, Գլխավոր դատախազությունը Ալիևների ընտանիքի սիրելիի դեմ դիտավորյալ սպանության գործ է հարուցում: Կարծում ենք՝ առավել քան տարօրինակ է։

Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունների համալիր դիտարկման դեպքում ակնհայտ է դառնում քաղաքական հետապնդման ձեռագիրը: Առաջին բանը, որ ուշադրություն է գրավում, ադրբեջանական բանակից գեներալների այն խմբի պարբերական չեզոքացումն է, որը պայմանականորեն կարելի է անվանել «հին գվարդիա», և որը կապված չէ Թուրքիայի և թուրքական ռազմական կառույցների հետ: 

Աքպերովը միակ ադրբեջանցի գեներալը չէ, որ աշխատանքից հեռացվել է այս տարվա սկզբից: Մի ամբողջ կլան, որը կապված էր գլխավոր շտաբի նախկին պետ Նաջմեդդին Սադիկովի հետ, այս կամ այն ​​կերպ ենթարկվեց խայտառակության և բռնաճնշումների՝ չնայած Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի համար հաջող արդյունքներին: Մասնավորապես, բացի Սադիկովից և Աքպերովից, աշխատանքից հեռացվեցին գեներալ Ռամիլ Ասկերովը (Սադիկովի եղբորորդին) և Շամխորի կորպուսի նոր հրամանատար, գեներալ Հագանի Ջաբրայիլովը ՝ Աքպերովի հովանավորյալը։
Հարց է ծագում, ինչու՞։ Վարկածները հիմնականում բաժանվում են երկու մասի՝ ռոմանտիկ և քաղաքական։

Ըստ առաջին վարկածի, նախագահ Ալիևի ընտանիքի և Գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովի հարաբերությունները սրվել են անցած տարվա ամռան՝ վերջինիս դստեր և մոսկվայաբնակ Էմին Ագալարովի նշանադրությունից հետո: Հիշեցնենք, որ Ագալարովը Ալիևի նախկին փեսան է՝ Լեյլա Ալիևայի ամուսինը։ Եվ հաշվի առնելով, թե ինչ մեծ նշանակություն էր տալիս Ալիևների կլանը այդ ամուսնությանը, ակնհայտ է, որ Սադիկովը պետք է երկար մտածեր՝ դստեր ընտրությանը համաձայնություն տալուց առաջ։
Հատկանշական է, որ հենց այս ժամանակահատվածում սոցիալական ցանցերում գեներալ Սադիկովի դեմ իսկական արշավ սկսվեց: Մասնավորապես, շրջանառվում էր, որ նրա եղբայրը բնակվում է Հայաստանում և ավելին՝ ծառայում է հայկական բանակում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքեց այդ լուրեր,ներկայացնելով, որ գեներալ Սադիկովի եղբայրը մահացել է 1980-ականներին: Բացի այդ, պնդում էին, որ նա ընդհանուր առմամբ լեզգին է (Սադիկովը իսկապես ծնվել է Դաղստանում), այլ ոչ թե ադրբեջանցի և ուներ ինչ-որ առևտրային շահեր Դաղստանում:
Սադիկովը պաշտոնապես հեռացվեց աշխատանքից առողջական պատճառներով՝ 2021 թվականի հունվարի 28-ին:Իբրև թե սրտի հետ կապված խնդիրներ ուներ և վիրահատություն պետք է ունենար Մոսկվայում։ Գլխավոր շտաբի պետի պաշտոնաթողությունից անմիջապես հետո փաստացի փլուզվեց նրա ստեղծած ամբողջ համակարգը, ներառյալ՝ եղբոր որդիները և հին ընկերները:

Քաղաքական վարկածը հակվում է այն մտքին, որ ադրբեջանական բանակում և ընդհանարպես ամբողջ երկրում աննախադեպ աճում է Թուրքիայի ազդեցությունը: Թուրքերին չեն հետաքրքրում սովետական ​​անցյալով և սովետական ​​ռազմականկրթությամբ ու հմտություններով մարդիկ (նույն Աքպերովը մեկ տարի անցկացրել է Աֆղանստանում ՝ խորհրդային զորախմբում, 1987 թ.): 
Բացի այդ, թուրքերը կասկածամտությամբ են վերաբերվում Ադրբեջանում ավանդական ամուր հիմքեր ունեցող  կլաններին։ Նշենք, որ Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում Աքպերովը ղեկավարել է Շուշիի պաշտպանությունը Աղդամից: Նման ռազմական կլանի պահպանումն ամենևին չի բխում թուրքերի շահերից: Այս համատեքստում հատկանշական է, որ Աքպերովը պաշտոնանկ արվեց պատերազմի առաջին իսկ օրերին: Իսկ Սադիկովը բացահայտ հակասություններ ուներ թուրք խորհրդատուների հետ (ընդհուպ մինչև անպարկեշտ բառապաշարի օգտագործում):
Ադրբեջանում չափազանց շատ բան է հիմնված են անձնական հավատարմության, ծագման և ընտանեկան կապերի վրա: Այնտեղ կարող է նշանակություն ունենալ անգամ որևէ քոչվոր ցեղի վաղուց մոռացված միջնադարյան ծագումը: Մյուս կողմից, այդ միջանձնային և միջկլանային հարաբերությունները շատ հեշտությամբ տեղավորվում են ժամանակակից ռեալ պոլիտիկի շրջանակներում: Դա նույնիսկ հարմար է. Նման քաղաքական համակարգը դառնում է խելացիորեն վերահսկվող: Բավական է պարզապես տեղ-տեղ փոխել կլանների դասավորությունը այդ ամբողջ հիերարխիայում:
Եվ, ամենայն հավանականությամբ, հենց դա էլ տեղի է ունենում։ Նոր` արդեն ավելի թուրքամետ կլանները գալիս են փոխարինելու «հին» կլաններին: Ի վերջո, պետք է ինչ-որ կերպ փոխհատուցել Թուրքիային՝ պատերազմում օգնելու համար:

 

Ռովշան Թելման օղլու Աքպերով Ադրբեջան ձերբակալություն

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին