ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է վերջնական որոշում կայացնել երկրում միջանկյալ ընտրություններից հետո պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու հնարավորության վերաբերյալ: Գրում է Russian.rt.com-ը։
«Բոլոր հարցումների համաձայն, նրանք ուզում են, որ ես նորից առաջադրվեմ: Բայց կտեսնենք, կմտածենք այդ մասին», - հայտարարել է նա Fox News հեռուստաալիքի եթերում:
Թրամփը համոզմունք է հայտնել, որ հանրապետականները հնարավորություն ունեն վերականգնել վերահսկողությունը ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների վրա՝ 2022 թ. միջանկյալ ընտրություններից հետո:
«Դրանից հետո մենք որոշում կկայացնենք», - հավելել է նա ՝ անդրադառնալով նախագահի պաշտոնում նորից իր թեկնածության առաջադրվելու հնարավորությանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Իրանը փորձել է քարոզարշավ իրականացնել՝ ազդելու ԱՄՆ-ում 2020 թ. նախագահական ընտրությունների վրա, որպեսզի հասնի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի պարտությանը: