f

Անկախ

COVID-ի դեմ պայքարի շրջանակներում ինչ քրեական գործեր են հարուցվել. Արկադի Խաչատրյանի գրառումը


Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից ստացել եմ COVID-ի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող Քննիչ հանձնաժողովի՝ հարուցված քրեական գործերի վերաբերյալ հարցման պատասխանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐկադի Խաչատրյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Համաձայն ներկայացված տեղեկատվության՝ 2020թ. ընթացքում՝

1.Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում պետության կողմից հատկացված միջոցների ծախսման, դրանց բաշխման, մասնակիցների ընտրության, նշված գործընթացների՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության, հնարավոր   չարաշահումների, յուրացման, շահերի բախման, պաշտոնական դիրքի չարաշահման, կաշառակերության, հովանավորչության, պետությանը հասցված վնասի, ինչպես նաեւ այլ առերեւույթ հանցագործություն կատարած լինելու հիմքով հարուցված քրեական գործեր չեն եղել.

2.Արտակարգ դրության եւ կարանտինի   ժամանակահատվածում կառավարության եւ պարետատան կողմից սահմանված սահմանափակումները, պահանջները կամ կարանտինային կանոնները չպահպանելու արդյունքում խուլիգանության դեպքի առթիվ հարուցվել է մեկ քրեական գործ, որով երկու անձի ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել, նախաքննությունը շարունակվում է.

3.Արտակարգ դրության եւ կարանտինի   ժամանակահատվածում ՀՀ կառավարության եւ պարետատան կողմից սահմանված սահմանափակումները, պահանջները կամ կարանտինային կանոնները չպահպանելու առնչությամբ ՀՀ ոստիկանության ծառայողների պահանջները չկատարելու, ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու (այդ թվում՝ սպառնալիքի) վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրոի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով հարուցվել է 8 քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 2 քրեական գործ:

ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործերից 5 քրեական գործով որեւէ անձի մեղադրանք չի առաջադրվել եւ նշված քրեական գործերի վարույթները կարճվել են, մեկ քրեական գործով 2 անձի մեղադրանք է առաջադրվել, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ երկու քրեական գործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել, նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործերից մեկով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել, որը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ մեկ քրեական գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել, որով նախաքննությունը շարունակվում է.

4.Արտակարգ դրության եւ կարանտինի ժամանակահատվածում կառավարության եւ պարետատան կողմից սահմանված սահմանափակումները, պահանջները կամ կարանտինային կանոնները պահպանելու նկատմամբ հսկողություն իրականացնելիս ՀՀ ոստիկանության   ծառայողների ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի (Խոշտանգումը) 1-ին մասով եւ 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է 3 քրեական գործ: Նշված քրեական գործերից 2-ով որեւէ անձ որպես մեղադրյալ չի ներգրավվել, իսկ 1 քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 1 անձ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Վերը նշված 3 քրեական գործերով նախաքննության ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշումներ են կայացվել ոստիկանության ծառայողների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին.

5.Արտակարգ դրության եւ կարանտինի ժամանակահատվածում ՀՀ կառավարության եւ պարետատան կողմից սահմանված սահմանափակումները, պահանջները կամ կարանտինային կանոնները չպահպանելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը եւ անցկացնելը) 1-ին մասով հարուցվել է 2 քրեական գործ, որոնք միացվել են մեկ վարույթում եւ նախաքննությունը շարունակվում է: Նշված քրեական գործով որեւէ անձ որպես մեղադրյալ չի ներգրավվել.

6.Նոր կորոնավիրուսային վարակով վարակելու, հիվանդին օգնություն ցույց չտալու, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի (Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասով հարուցվել է 17 քրեական գործ, որից 7 քրեական գործ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ) կասեցվել է: Իսկ 10 քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Արկադի Խաչատրյան ՖԲ Գրառում

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին