ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դեմ:
Այս մասին տեղեկացանք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակագրից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջել է զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել և զրպարտության համար նախատեսված փոխատուցում բռնագանձել: Քաղաքացիական գործով հայցադիմումը ստացվել է մարտի 12-ին և մակագրվել դատավոր Նաիրա Ավետիսյանին: