f

Անկախ

Կոտայքի մարզպետն այցելել է Գեղաշեն և Կաթնաղբյուր համայնքներ


Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն աշխատանքային այցով եղել է մարզի Գեղաշեն և Կաթնաղբյուր համայնքներում՝ ծանոթանալով համայնքային խնդիրներին, կատարված աշխատանքներին և առաջիկա անելիքներին։ 

Գեղաշենի համայնքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավար Տիգրան Հակոբյանը մարզպետին է ներկայացրել նախորդ տարի իրականացված աշխատանքների ծավալը:

2020 թվականի ընթացքում Գեղաշենում սուբվենցիոն 5 ծրագիր է կյանքի կոչվել՝ 2-րդ թաղամասի գազաֆիկացում, խմելու ջրի առկա ջրամբարի և հարակից երեք ջրաբաշխիչ հանգույցների վերակառուցում, կենտրոնական ջրատարի վրա մարիչի՝ ջրամբար/հորի կառուցում, մանկապարտեզի բակային հատվածի կառուցում և ինժեներական ցանցի անցկացում, որի աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են և մշակույթի տան, երաժշտական դպրոցի գազաֆիկացում, լոկալ ջեռուցման համակարգի անցկացում: 

Այցի շրջանակներում Գեղաշեն համայնքի ղեկավարի ուղեկցությամբ մարզպետը շրջել է նորակառույց մանկապարտեզի և մշակույթի տան տարածքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին: 

Նշենք, որ Գեղաշեն համայնքում երբևէ մանկապարտեզ չի գործել: Նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքները մեկնարկել էին դեռևս Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Մանկապարտեզի գույքի ձեռքբերման նպատակով այս տարի սուբվենցիոն ծրագրային հայտ է ներկայացվել Կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը: Գույքի ձեռբերումից անմիջապես հետո մանկապարտեզը կհանձնվի շահագործման: Այն նախատեսված է համայնքի շուրջ 140 փոքրիկների համար: 

Մշակույթի տանը մարզպետը ծանոթացել է նորաբաց «Արմաթ» լաբորատորիայի աշխատանքներին, շրջել նաև նույն կառույցում գործող լոֆթ ոճի գրադարանում, որտեղ ստեղծվել են բոլոր պայմաններն ընթերցանությամբ զբաղվելու, սեմինարներ, կոնֆերանսներ անցկացնելու, համայնքում մշակութային կյանքն աշխուժացնելու համար:

Գեղաշենից ընթացիկ տարում ներկայացվել են ևս 4 սուբվենցիոն ծրագրեր, որով նախատեսում են տեղադրել արևային կայաններ, գազաֆիկացնել ներհամայնքային թաղամասը, անցկացնել գիշերային լուսավորություն, որի արդյունքում համայնքն 100%-ով կլուսավորվի, ինչպես նաև արդիականացնել ջրամատակարարման, ջրահեռացման համակարգը: 

Այս համայնքում մարզպետն այցելել է նաև գյուղատնտես Անդրանիկ Դավթյանի անասնաֆերմա, ծանոթացել աշխատանքների ծավալին։ 

Ֆերմերը մարզպետ Մեսրոպյանին ներկայացրել է, որ ունի 650 խոշոր եղջերավոր։ Ֆերմայում աշխատում է 20 աշխատող։ Անդրանիկ Դավթյանը մի քանի տարի է՝ օգտվում է «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» պետական ծրագրից։ 

Կաթնաղբյուր համայնքում էլ Մեսրոպ Մեսրոպյանն այցելել է ՀՀ պետական բյուջեով կառուցվող դպրոցի շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարի։ 

Մարզպետը հորդորել է շինարարությունն իրականացնել չափորոշիչներին համապատասխան, ավարտել՝ սահմանված ժամկետներում։ Համայնքի ղեկավար Քաջիկ Ասատրյանը մարզպետին ներկայացրել է նաև, որ անցյալ տարի Կաթնաղբյուրում սուբվենցիոն ծրագրով անցկացրել են ոռոգման ցանց, իսկ այս տարի ներկայացրել են մեկ սուբվենցիոն ծրագրային հայտ, որով նախատեսում են ասֆալտապատել ներհամայնքային ճանապարհահատվածները։

Կոտայքի մարզ

Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Այս պահին Գյումրիի ավտոերթը շարժվում է դեպի Աբովյան,ուղիղ
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան
Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Ավելին
Ավելին