Արդիականացման արդյունքում հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակն էականորեն կբարձրանա: Այս մասին մարտի 18-ին «Ատոմային արդյունաբերության զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայկական ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Արթուր Գրիգորյանը:
Նա պարզաբանեց, որ 2021 թվականի նախատեսված աշխատանքների թվում են. երկրորդ էներգաբլոկի ռեակտորի կորպուսի մետաղի վերականգնողական շիկամշակումը, ակտիվ հատվածի հովացման համակարգի, հուսալի էլեկտրամատակարարման համակարգի, օդափոխման համակարգի արդիականացումը, հերմետիկ տարածքների համակարգի խտության բարձրացումը:
Ռուսական կողմից Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն, իր հերթին, պարզաբանեց, որ ՀԱԷԿ-ի աշխատանքների՝ 141 օրով կանգնեցման ընթացքում նախատեսվում է շուրջ 20 բեռնատար սարքավորում եւ 400 մարդ ներգրավել: