f

Անկախ

Գերագույն գլխավոր կեղծարարը․ այս մարդուն, որը կեղծում է ամեն ինչ, վստահում ենք հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների կազմակերպումը․ Էլինար Վարդանյան


«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Էլինար Վարդանյանի հոդվածը․

«ԱԱԾ աշխատակիցները այցելելեն ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որի վարույթում է քննվում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը, և փորձել են մուտք գործել դատավորի աշխատասենյակ։  Սա երկրում տիրող իրավական ամենաթողության հերթական էպիզոդներից է։ ԱԱԾ-ն գնում է դատարան, որպեսզի ստիպի դատավորին կայացնել անօրինական որոշում։

Նիկոլ Փաշինյանը փորձում է կեղծել արդարադատությունը։ Սա,իհարկե, արդարադատությունը կեղծելու առաջին փորձը չէ, ցանկը շատ երկար է։

Փաշինյանին հատուկ է կեղծիքը։ Նա Հայաստանում կեղծիքի սիմվոլն է։ Նա կեղծում է ամեն ինչ։  Փաշինյանը.

·   Կեղծել է բանակցությունները։ Երկուսուկես տարի նա համոզում էր, որ չի բանակցում, կամ բանակցում է սեփական կետից, որ «ինչ որ պետք է, այն էլ բանակցում է», մինչդեռ հետևողականորեն բանակցությունները տանում էր դեպի փակուղի։Փաշինյանի այս կեղծիքը երկիրը բացեց պատերազմի առջև։

·   Կեղծել է պատերազմը։ Պատերազմի 44 օրը նա խաբում էր մարդկանց։ 44 օր շարունակ գործում էր կեղծիքի հրեշավոր համակարգ։ Նա կեղծում էր օրեցօր տեսանելի պարտությունը, մարդկանց համոզելով, որ «հաղթելու ենք» և «հաղթում ենք»։ Նա զրկել էր ժողովրդին պատերազմի մասին իրականությունն իմանալու և ընթացքը փոխելու հնարավորությունից։  Նրա կեղծիքը բերեց պարտության։

·   Կեղծել է զոհերի և անհետ կորածների թիվը։ Մինչ այս պահը մեզ չեն  տալիս զոհվածների մասին ստույգ տվյալներ։Երբ խայտառակ կապիտուլյացիայից  մեկ շաբաթ անց հրապարակվեց 4750 զոհ ունենալու մասին սահմռկեցուցիչ լուրը, Փաշինյանի իշխանությունը այդ թիվը որակեց որպես «լկտի սուտ»։ Զոհերի թիվը մինչ այսօր ավելանում է, իսկ «լկտի սուտը» հերքողներ չկան։

·   Կեղծել է գերիների թիվը։ Առ այսօր մենք չունենք գերիների ստույգ թվի վերաբերյալ տեղեկություն։  Քանի դեռ իշխանությունը անգործության է մատնված գերիների վերադարձի հարցում, և մեզ մնում է հույսեր կապել այլ պետությունների կառավարությունների հետ, գերիների վերաբերյալ կեղծիքի չափաբաժինը չի նվազելու։ Նրա կեղծիքը շարունակելու է վտանգել գերիների կյանքը։

·   Կեղծել է Ադրբեջանին հանձնվող Հայաստանի բնակավայրերի հարցը։ Նրա քար լռության պայմաններում խախտվում է մեր երկրի տարածքային ամբողջականությունը, իսկ հանձնված և հանձնվող տարածքների մասին մենք իմանում ենք արդեն փաստը կատարվելուց հետո։

·   Կեղծում է ռազմական դրությունը։ Արդեն հինգուկես ամիս է, ինչ հայտարարված է ռազմական դրություն։ Պատերազմն ավարտվել է, ռազմական դրությունը՝ ոչ։ Նպատակը մեկն է՝ կանխել վարչապետին անվստահություն հայտնելու հնարավոր զարգացումները։ Աթոռից կառչած մնալու համար ռազմական դրության կեղծ բեմադրություն ենք խաղում։

·   Կեղծում է ինքն իրեն՝միշտ։ Նա չունի կայուն արժեքներ, կայուն պատկերացումներ։ Ամեն հաջորդ օր կարող է փոխել նախորդ օրվա իր տեսակետը։

·   Կեղծում է մարտի 1-ի հանրահավաքը։ Վարչական ռեսուրսով ու օլիգարխներով հանրահավաք կազմակերպելը նրա կեղծարար էության ամենաթարմ օրինակն է։

Եվ այս մարդուն, որը կեղծում է ամեն ինչ, մենք վստահում ենք հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների կազմակերպումը։ Որն է երաշխիքը, որ նա չի կեղծելու արտահերթ ընտրությունները։ Հասկանալի է չէ, որ նրա առջև փակ է լինելու Հայաստանը, այնպես, ինչպես փակ էր Սյունիքը։ Նա չի կարողանալու նորմալ քարոզարշավ անել։ Նա մասնակցելու է քարոզարշավին մի քանի ավտոբուս ուղեկցող ոստիկաններով և մի քանի տասնյակ դիպուկահարներով։ Ճիշտ այնպես, ինչպես կառավարության շենքից մի քանի հարյուր մետր այն կողմ որևէ նախարարության շենք այցելելիս։ Այդ դեպքում ինչ է մնալու նրան, եթե ոչ ընտրությունների կեղծումը։

Ինչ անել, որպեսզի ընտրությունները չկեղծվեն։ Սա այն խնդիրն է, որը պետք է լինի քաղաքական ուժերի թիվ մեկ օրակարգային հարցը։ Պետք է հասկանալ, ինչպես հասնել դրան, եթե իհարկե, առանձին ուժերի և Փաշինյանի միջև արդեն չկան պայմանավորվածություններ։ Պետք է կենտրոնանալ այս հարցի վրա, և ոչ թե ընտրական ցուցակների լավ համարներում ընդգրկվելու տհաճություն առաջացնող  մրցավազքի։ Ինչն ի դեպ արդեն սկսվել է։ Փաշինյանի ընտրական կեղծիքը կբերի նոր աղետի. սա գիտակցել է պետք»։

Էլինար Վարդանյան Այլընտրանքային նախագծեր խումբ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին