f

Անկախ

Մնում է հասկանալ՝ ով է լինելու ԲԴԽ ձեր սրտի նախագահը, որ այս սև գործը կատարելու է դատարանների նկատմամբ. Անի Սամսոնյանը՝ «Իմ քայլի» նախագծի մասին


Այս նախագծով Դուք փորձ եք անում Բարձրագույն դատական խորհրդին օժտել լիազորություններով՝ միջամտելու դատավորների աշխատանքին: Այս մասին այսօր Ազգային ժողովում, դիմելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի հարցի զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Եվ այդ լիազորությունը տալիս եք իրավական անորոշ ձևակերպումներով, որը հնարավորություն է տալու ԲԴԽ-ին հայեցողաբար վերաբերել դատավորների աշխատնաքին: Ուզում եմ՝ անկեղծ պատասխանեք, և ուզում եմ հասկանալ՝ մասնագիտական քննարկումների արդյունքո՞ւմ եք հասել այս նախաձեռնությանը, թե քաղաքական որոշում ունեք, որ պետք է այստեղ կատարեք, մեզ էլ հավաքել եք, որ մենք լսենք՝ ինչպես եք կյանքի կոչում ձեր քաղաքական որոշումը՝ վերջ դնելու դատարանների անկախությանը»,-ասաց նա:

Հարցի զեկուցող Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ մինչ այս փոփոխությունը կարգապահական պատասխանատվության հարց կարող էր բարձրացնել Արդարադատության նախարարությունը: «Այս նախագծով առաջարկում ենք, որ քաղաքացին, ում նկատմամբ տեղի է ունեցել կարգապահական խախտում, իր մասնակցությամբ ընթացած նիստի ժամանակ անմիջական դիմի ԲԴԽ-ին, ո՞րն է այս քայլի հակաժողովրդավարությունը»:

Անի Սամսոնյանը, շարունակելով, ասաց, որ եթե սա մասնագիտական քննարկումների արդյունք է, ապա մասնագիտական մոտեցումներով խաթարում են Սահմանադրության պահանջը, որ արդարադատությանը չպետք է միջամտել, իսկ եթե քաղաքական որոշում է, ուրեմն փորձ են անում ԲԴԽ-ի միջոցով ճնշում գործադրել դատարանների վրա:

«Մնում է հասկանալ միայն՝ ով է լինելու Բարձրագույն դատական խորհրդի՝ Ձեր սրտի նախագահը, որ այս սև գործը կատարելու է դատարանների նկատմամբ: Դուք վնաս եք հասցնելու արդարադատությանը՝ Ձեր առօրեական խնդիրները լուծելու համար և ուզում եմ հիշեցնել, որ Ձեր խնդիրները դատարանում չեն, Ձեր խնդիրը փնտրեք Ձեր մեջ»,-ասաց նա:

Վլադիմիր Վարդանյանը, արձագանքելով, ասաց. «Ես չգիտեմ՝ ինչ խնդիրներ ես անձամբ իմ մեջ պետք է փնտրեմ, բայց խոստանում եմ սրա մասին լուրջ մտածել երեկոյան: Բայց անկախ նրանից, թե ով է ԲԴԽ-ի՝ իմ սրտի կամ ոչ իմ սրտի նախագահը, չպետք է մոռանանք, որ ԲԴԽ-ն կոլեգիալ մարմին է: Կներեք, եթե մենք այսպիսի վերաբերմունք ունենք կոլեգիալ մարմինների նկատմամբ, ուրեմն մենք ոչ մի բան չենք դզելու»,-ասաց նա:

Անի Սամսոնյան Լուսավոր Հայաստան

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին