f

Անկախ

Human Rights Watch. Հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը նողկալի ռազմական հանցագործություն է


Ադրբեջանական ուժերը հայ ռազմագերիների նկատմամբ դրսեւորել են դաժան ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք եւ խոշտանգել են գերեվարելիս, նրանց փոխանցելիս կամ կալանքի տակ պահելիս: Այս մասին նշված է Human Rights Watch-ի հայտարարության մեջ:

Ադրբեջանի իշխանությունները պետք է հետաքննեն դաժան վերաբերմունքի մասին բոլոր պնդումները եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկեն: Ադրբեջանը նաեւ պետք է անհապաղ ազատի մնացած բոլոր ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց, որոնք կալանավորված են, եւ տեղեկություններ տա զինծառայողների ու քաղաքացիական անձանց գտնվելու վայրի մասին, որոնց վիճակն անհայտ է, բայց վերջին անգամ նրանց տեսել են Ադրբեջանում կալանավորված:

«Ձերբակալված հայ զինվորների նկատմամբ դաժան վերաբերմունքը, ներառյալ խոշտանգումները, նողկալի ռազմական հանցագործություն է,- ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հյու Ուիլյամսոնը: - Խոր տագնապ է հարուցում նաեւ այն, որ մի քանի անհայտ կորած հայ զինվորների չեն կարողանում գտնել, որոնց վերջին անգամ տեսել են Ադրբեջանում բանտարկված»:

Human Rights Watch-ը զրուցել է 4 նախկին ռազմագերիների հետ, որոնք մանրամասն պատմել են բանտարկության ժամանակ իրենց հանդեպ, ինչպես նաեւ մյուս ռազմագերիների հանդեպ դաժան վերաբերմունքի մասին, որոնց հետ նրանք գերեվարվել են կամ նույն խցում են եղել: Նրանք նկարագրել են երկրատեւ եւ բազմաթիվ ծեծը: Նրանցից մեկի խոսքով՝ իրեն ծակել են սուր մետաղական ձողով, մյուսն ասել է, որ իրեն խոշտանգել են էլեկտրական հոսանքով, իսկ մեկին բազմիցս այրվածքներ են հասցրել կրակայրիչով: Տղամարդիկ պահվել են արժանապատվությունը նվաստացնող պայմաններում, նրանց շատ քիչ ջուր են տվել եւ ձերբակալման առաջին օրերին գրեթե չեն կերակրել:

Համացանցում տասնյակ տեսանյութեր են տեղադրվել, որոնցում ադրբեջանցի սպաները դաժանորեն են վարվում հայ ռազմագերիների հետ: Human Rights Watch-ը մանրակրկիտ ուսումնասիրել եւ ստուգել է ավելի քան 20 այդպիսի տեսանյութ, այդ թվում՝ վերջերս հայրենադարձված ռազմագերիների եւ այն զինվորականները ընտանիքի անդամների հետ հարցազրույցների միջոցով, ովքեր հայտնվում են տեսանյութերում, բայց դեռ չեն վերադարձվել:

Հաղորդումները խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի մասին մտավախություններ են առաջացնում, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները հետագա բռնությունների վտանգի տակ են, հայտարարել է Human Rights Watch-ը:

Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որպեսզի հայ ռազմագերիները եւ կալանքի տակ պահվող այլ անձինք օգտվեն պաշտպանության բոլոր միջոցներից, որոնց իրավունքն ունեն:

Human Rights Watch Ադրբեջան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին