РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում COVID-19- ի դեմ AstraZeneca- ի դեղամիջոցով պատվաստվելուց հետո բուժքույր է մահացել, որը պատվաստումից հետո կոմայի մեջ էր ընկել։ Գրում է Gazeta.ru-ն։
«Ցավոք, հաստատում եմ աղջկա մահվան մասին տեղեկությունները: Նա շոկային վիճակում էր գտնվում», - նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Վրաստանում կորոնավիրուսի դեմ անգլո-շվեդական AstraZeneca ընկերության դեղամիջոցով պատվաստվելուց հետո բարդության առաջին դեպքն էր գրանցվել։ Ախալցխա քաղաքում բուժքույրը պատվաստումից 30-40 րոպե անց կոմայի մեջ էր ընկել:
Պատվաստումից հետո կինը գտնվում էր ծանր վիճակում: Ըստ նրա գործընկերների՝ դեղը ներարկելուց հետո նրա մոտ առաջացել է անաֆիլակտիկ ցնցում:
Վրաստանի առողջապահության նախարարությունը միջադեպի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ չի տվել:
AstraZeneca դեղամիջոցով պատվաստումները Վրաստանում մեկնարկել են մարտի 15-ին: