f

Անկախ

Իշխանության ներկայացուցիչների կողմից ՄԻՊ-ի նկատմամբ այսպիսի վերաբերմունքը պետք է արժանանա խիստ դատապարտման. ԼՀԿ


Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամի կողմից հրապարակային վիրավորանք է հասցվել Մարդու իրավունքների պաշտպանին։ Որևէ մեկը՝ անկախ իր դիրքից և զբաղեցրած պաշտոնից իրավունք չունի անհարգալից վերաբերմունք ցուցաբերել ՄԻՊ նկատմամբ։ Դա արգելված է օրենքով և տվյալ անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության։ Այդ մասին ասվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հաղորդագրությունում:

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է․ Պաշտպանին Սահմանադրությամբ և սույն օրենքով վերապահված լիազորությունների իրականացմանը ցանկացած ձևով խոչընդոտելը, ինչպես նաև Պաշտպանին սպառնալը կամ նրան վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելն առաջացնում են քրեական պատասխանատվություն։

ՀՀ Քրեական օրենսգրքի Հոդված 332.2-ի համաձայն Մարդու իրավունքների պաշտպանին, կապված նրա լիազորությունների իրականացման հետ, սպառնալը կամ նրան վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով:

Իշխանության ներկայացուցիչների կողմից ՄԻՊ ինստիտուտի նկատմամբ այսպիսի վերաբերմունքը պետք է արժանանա հրապարակային խիստ դատապարտման թե՛ հանրության և թե՛ իշխանության կողմից։ Նման վարքագիծը պետք է բացառվի, իսկ նրանք, ովքեր լինելով հանրային պաշտոնյա, ողջունում են ՄԻՊ նկատմամբ հասցված վիրավորանքը և հավանության արժանացնում, պետք է զրկվեն հանրային պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից։

Լուսավոր Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին