f

Անկախ

Իշխանություններից պահանջում ենք պատշաճ քննել լրագրողների թիրախավորման միջադեպերը. ՀԺՄ


Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել վերջին շրջանում լրագրողների թիրախավորման մասին, որը ներկայացնում ենք ստորև.

«Վերջին շրջանում հաճախակիացել են գործող իշխանության ներկայացուցիչների կողմից լրագրողներին թիրախավորելու դեպքերը։ Ոչ յուրային մամուլի նկատմամբ մշտապես իր հակաէթիկական վերաբերմունքով աչքի ընկնող ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անցած շաբաթների ընթացքում մի քանի անգամ վիրավորել է իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողներին, որոնցից մեկը՝ «ArmNews» հեռուստաընկերության լրագրող Անի Գևորգյանը, դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ Անդրանիկ Քոչարյանի դրսևորած վարքագիծը քննարկման առարկա դարձնելու համար:

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, խախտելով մասնագիտական ու պաշտոնեական վարքուկանոնի բոլոր նորմերը, հրաժարվել է այլևս պատասխանել  «Հրապարակ» օրաթերթի լրագրող Կորյուն Սիմոնյանի հարցերին։

Մամուլի դեմ կատարված ամենաաղաղակող դեպքը, սակայն, ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի հարձակումն է լրագրող Փայլակ Ֆահրադյանի դեմ։ Տեղի ունեցածից հետո նախարարը ներողություն է խնդրել բոլորից, բացի իր թիրախում հայտնված լրագրողից, ինչը էլ ավելի է ընդգծում իշխանության ներկայացուցչի արարքի ցինիզմը, այն դեպքում, երբ ցանկացած իրավական երկրում տվյալ պաշտոնյան ոչ միայն արդեն իսկ հրաժարական ներկայացրած կլիներ, այլ նրա արարքին կտրվեր քրեաիրավական գնահատական։

Հայաստանի ժուռնալիստների միությունը, խստորեն դատապարտելով զանգվածային լրատվության միջոցների դեմ կատարվող բռնի գործողությունները, արձանագրում է, որ դրանք ստացել են համակարգային բնույթ՝ տպավորություն թողնելով, որ իշխանությունը նպատակաուղղված արշավ է սկսել մամուլի դեմ։

Իշխանություններից պահանջում ենք պատշաճ քննության ենթարկել վերը նշված և լրագրողների դեմ ուղղված բազմաթիվ այլ միջադեպերը՝ կատարելով օրենքի պահանջներից բխող համարժեք գործողություններ, որոնք կդրսևորվեն ոչ միայն քաղաքական ու բարոյական, այլ նաև իրավական պատասխանատվությամբ։

Խոսքի ազատությունը բացարձակ արժեք է, ժողովրդավարական պետության ու հասարակության առանցքային հիմնասյուներից մեկը, և մամուլի դեմ ուղղված ցանկացած գործողություն հարված է հասցնում ժողովրդավարական կարևորագույն այդ ինստիտուտին։

Մամուլի ազատությունը բազմապատիկ կարևորվում է ընտրական գործընթացներում, որոնք առաջիկայում սկսվելու են Հայաստանում։

Իշխանություններին, իրավապահ մարմիններին, իրավապաշտպաններին կոչ ենք անում խստորեն հետևել խոսքի ազատության և լրագրողների մասնագիտական գործունեության պատշաճ պայմանների ապահովմանը՝ բացառելով մամուլի դեմ օրենքից չբխող որևէ գործողություն»:

Ժուռնալիստների միություն

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին