Հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ավագ որդին՝ Մեդոքսը, դատարանում ցուցմունք է տվել իր հոր դեմ։ Այդ մասին հայտնում է Us Weekly պարբերականը՝ հղում անելով իր իսկ աղբյուրին: Գրում է Gazeta.ru-ն։
Աղբյուրը հայտնել է, որ 19-ամյա տղան խոսել է անչափահաս երեխաների խնամակալության վերաբերյալ դատի ժամանակ: «Ցուցմունքը Բրեդի նկատմամբ այնքան էլ դրական չէ: Նա չի օգտագործում Փիթի ազգանունը և ոչ պաշտոնական փաստաթղթերի վրա ստորագրում է որպես Ջոլի: Մեդոքսը ցանկանում է փոխել իր ազգանունը Ջոլիով, բայց Անջելինան դեմ է դրան», - ասել է աղբյուրը:
Ջոլին ամուսնալուծութան գործընթացը սկսեց 2016թ․ սեպտեմբերին: Երբ զույգը բաժանվեց, ՀԴԲ-ն և խնամակալության պաշտոնյաները ոչ մի ապացույց չգտան, որ Բրեդ Փիթը բռնություն է գործադրել երեխաների նկատմամբ:
Փիթն ու Ջոլին վեց երեխա ունեն՝ 19-ամյա Մեդոքսը, 17-ամյա Փաքսը, 16-ամյա Զախարան, 14-ամյա Շայլոն և 12-ամյա երկվորյակներ Նոքսը և Վիվիենը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջոլին Փիթի կողմից ընտանեկան բռնության փաստեր գտել է: Ենթադրաբար, երեխաների մի մասը հանդես կգան դատարանում: