f

Անկախ

«168 ժամ». Նիկոլ Փաշինյանի կապիտուլյացիան


«168 ժամ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը հասավ իր նպատակին՝ հայտարարեց հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Շատերին թվում է, շատերի կողմից ներկայացվում է, թե դա ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ ընդդիմության, գեներալների, նրա բոլոր ընդդիմախոսների ցանկությունն էր, բայց դա թյուր տպավորություն է։ 2020 թ․ նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կախված էր բառացիորեն մազից։ Այսօր հարթակում կանգնած ընդդիմադիրները չկարողացան կտրել այդ մազը, փոխարենը՝ Փաշինյանն այն կարողացավ դարձնել պիրկ պարան և իր գրեթե ընկած իշխանությունը բարձրացրեց պարանն ի վեր։

Այդ պիրկ պարանը, որը սկզբում նման էր նրա իշխանության մահվան տեսիլքին, դարձավ այդ նույն իշխանության ամրապնդման միջոցը․ Նիկոլ Փաշինյանը պահպանեց իշխանությունը՝ մահվան տեսիլ դարձնելով արդեն Հայաստանի կյանքը՝ սեփական իշխանության փոխարեն՝ զոհելով Հայաստանի ներկան ու ապագան։

Նա նոյեմբերի վերջին ներկայացրեց վեցամսյա ճանապարհային քարտեզ և ընդդիմադիրների օգնությամբ հասավ իր ուզածին՝ 6 ամիս անց անցկացնում է ընտրություններ, որոնց արդյունքներով իշխանություն պահպանելը լինելու է բարդ, բայց ոչ՝ անլուծելի խնդիր, ինչպիսին էր իրավիճակը նոյեմբերի 10-ին։

Նիկոլ Փաշինյանը կարողացավ հաղթահարել իր իշխանության համար անլուծելի թվացող ճգնաժամը, նրա դեմ պայքարողներն իրենց գործողություններով, բայց ավելի շատ անգործությամբ՝ իշխանությունը նվիրեցին Փաշինյանին և այլևս խաղալու են ոչ թե նրա «անհապաղ հեռացման» խաղը, այլ առևտրի մեջ են մտնելու նրա իսկ հետ՝ նոր քաղաքական վերադասավորումներում իրենց մասնաբաժինն ունենալու համար։ Նիկոլ Փաշինյանը՝ պարտվելով պատերազմում, կարողացավ թեկուզ իրավիճակային հաղթանակ արձանագրել այդ նույն պարտության համար իր դեմ պայքարողների նկատմամբ։

Սա իրականություն է, որը հնարավոր չէ թաքցնել անգամ ամենապաթետիկ ու հուզիչ ընդդիմադիր ելույթում, սա փաշինյանական իրականությունն է, որը կերտվեց անցած մի քանի ամիսներին, նաև նրա դեմ պայքարողների ակտիվ կամ պասիվ մասնակցությամբ։

Նիկոլ Փաշինյանը, նոյեմբերին ունենալով ամեն օրվա հետ փլվող իշխանություն, ներկայացրեց իր օրակարգը և հաջորդող ամիսներին քաղաքական դաշտին պարտադրեց այն ու շարունակելու է պարտադրել նաև արտահերթ ընտրություններում։ Դրանք Նիկոլ Փաշինյանի համար ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան իշխանությունը պահպանելու միջոց են, որքան կապիտուլյացիայի ու դավաճանի խարանից ազատվելու հնարավորություն։ Եվ նա բոլոր հնարավոր միջոցներով կեղծելու է ընտրությունները՝ ոչ միայն իր քաղաքական ուժի համար բարձր տոկոսներ ապահովելու, այլ նաև, իսկ գուցե առաջին հերթին՝ հնարավորինս մեծ թվով հանցակիցներ ունենալու համար։

Անկախ նրանից՝ ինչ ծրագիր է ներկայացնելու Փաշինյանն ընտրողներին, նա խորհրդանշում է պարտությունն ու կապիտուլյացիան, և նրա օգտին քվեարկված ձայները նշանակելու են, որ այդքան թվով ՀՀ հպարտ քաղաքացիներ համաձայն են ու արդարացնում են Արցախի 80 տոկոսի հանձնումը, 5000-ից ավելի զոհերը՝ անցյալում, և ադրբեջանաթուրքական բարեկամությունը՝ ապագայում։

Հունիսի 20-ի ընտրությունները լինելու են ոչ միայն ու ոչ այնքան իշխանության մասին։

Դրանք լեգիտիմացնելու են պարտությունն ու կապիտուլյացիան։ ԿԸՀ-ի պսպղուն թվերի ու միջազգային կառույցների դրվատանքի ներքո։

Իսկ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարողները, հնարավոր է՝ հնարավորություն ստանան շարունակելու նրան դավաճան անվանել՝ արդեն ոչ թե փողոցում, այլ ԱԺ բարձր ամբիոնից։ Դրանից ոչինչ չի փոխվի, բայց տեսարանը կդառնա ավելի դիտարժան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյան արտահերթ խորհրդարանական ընտրություններ մամուլի տեսություն

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին